Անհրաժեշտ է` թթու կաղամբ, 2 բաժակ կարմիր լոբի, 2 բաժակ սիսեռ, 2 բաժակ ոսպ, 2 բաժակ ձավար, 500 գրամ տոմատ, 500 գրամ բուսական յուղ, 500 գրամ սոխ, 1 փունջ մաղադանոս, 1 փունջ համեմ, աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը` Հինգ ժամով թրջել լոբին և սիսեռը: Առանձին կաթսաների մեջ եփել լոբին, ոսպը, սիսեռը, ապա խառնել իրար:

Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել բուսական յուղի մեջ: Ավելացնել ձավարը, տապակել ևս 5 րոպե: Ավելացնել լոբու զանգվածը, ապա 300 գրամ տոմատ:

Կաղամբի տերևները լվանալ սառը ջրով: Հիշեցնենք, որ պասուց տոլմայի համար անհրաժեշտ է թթու կաղամբ, բայց եթե չունեք, կարող եք պատրաստել սովորական կաղամբից` նախապես եռացնելով աղի ջրի մեջ մոտ 7-8 րոպե:Կանաչեղենը լվանալ և մանր կտրատել: Ավելացնել աղ, պղպեղ, լավ խառնել, հանել կրակից: Թողնել, որ սառչի:

Տերևների վրա լցնել միջուկն ու փաթաթել: Դնել կաթսայի մեջ, տոմատի մնացուկը խառնել 3 բաժակ ջրով և լցնել կաթսայի մեջ:

Վերևից դնել ափսե և եփել մարմանդ կրակի վրա: Բարի ախորժակ:

loading...