Իրոք, շատ հեշտ է: Փորձեք, համեմատեք գնվածի հետ և այսուհետ միայն դուք կպատրաստեք.
Բաղադրիչներ
- ✓ 2 բաժակ կեղևազրկված արևածաղկի սերմ
- ✓ 1,5 ալյուր
- ✓ 1 բաժակ շաքարավազ
- ✓ 0,5 բաժակ ջուր
- ✓ 150 մլ արևածաղկի ձեթ
Պատրաստման եղանակը
Արևածաղկի սերմերը բովել, անցկացնել մսաղացով: Ալյուրը նույնպես բովել չոր տապակում, մինչև կստացվի բաց ոսկեգույն:
Այս 2 բաղադրիչներն իրար խառնել:
Ջրով և շաքարավազով օշարակ ենք պատրաստում՝ եփելով 10 րոպե (սկսած եռալուց): Այն այնքան պետք է եփել, մինչև որ ո՛չ ջրիկ լինի, ո՛չ թանձր: Այժմ խառնում ենք այդ զանգվածը արևածաղկի սերմի և ալյուրի խառնուրդի հետ և հարում հարիչով:
Օշարակը սառը ձեթից անմիջապես քարանում է և վերածվում է սառնաշաքարի:
Երբ զանգվածը դառնա միասեռ, լցնում ենք ձևամանի մեջ, ցելոֆանապատում, լավ պնդացնում և հավասարեցնում:
Գլխին դնում ենք հարթ կափարիչ և վրան որևէ ծանրություն, որ սեղմվի:
Բարի ախորժակ:
Աղբյուրը՝ armeniainfo24.ru
loading...