ՀՀ տնտեսական զարգացան և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թաշվյա հեղափոխությունից հետո Հայաստանն ավելի քան $1 մլրդ-ի ներդրումների առաջարկներ է ստացել:
Ըստ Մինասյանի, բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպությունների ներկայացուցիչներ են այցելել նախարարություն, հետաքրքրվել Հայաստանի ներդրումային միջավայրով և ներդրումային նախագծերի մասին հայտարարություններ արել:
«Եթե ամփոփելու լինենք թվերը, որոնց մասին հայտարարվել է, ապա դրանք գերազանցում են $1 մլրդ-ը: Բայց մենք փորձում ենք նաև գնահատել իրատեսական թիվը. եկել ենք եզրակացության, որ դրանից $240 մլն-ն առնվազն իրատեսական է»,- ասել է նախարարը:
loading...