Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է է ստեղծվել Վայոց Ձորի մարզում: Մալիշկա գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել են Երևան-Գորիս ավտոճանապարհի 131.5-րդ կմ հատվածը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի փակման պատճառը նա է, որ գյուղացիները բողոքում են Մալիշկայի գյուղապետ Մհեր Մովսիսյանի դեմ՝ պահանջելով, որպեսզի նա հրաժարական տա: Այս պահին գյուղացիների հետ բանակցում են Վայոց Ձորի մարզի ոստիկանապետը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատարը և սպասում են, որպեսզի հանդիպմանը ժամանի Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը: Ճանապարհի փակման հետևանքով արդեն 300-ից ավելի տրանսպորտային միջոց չի կարողանում տեղաշարժվել:

loading...