Ցանկանում եմ ձեր դատին ներկայացնել «Խրճիթ» տորթի իմ տնական բաղադրատոմսը, որով արդեն 30 տարի է պատրաստում եմ:
Ես պատրաստում էի այն աղջկաս ծննդյան տարեդարձին, իսկ հիմա նա է պատրաստում իր դստեր համար
Բաղադրիչներ
Խմորը
Հավկիթ — 3 հատ
Շաքարավազ — 1 բաժակ
Թթվասեր — 1 բաժակ
Մարգարին — 250 գրամ
Ալյուր— 4 բաժակ
Սոդա — 0,5 ճ/գ
Քացախ
Լցոնը
Սև սալորաչիր — 200 գրամ
Հունական ընկույզ— 200 գրամ
Կրեմը
Թթվասեր — 0,7-1 լիտր
Շաքարավազ— 1 բաժակ
Շոկոլադ՝ զարդարելու համար
Տորթ «Խրճիթ»
Առանձնացնում ենք դեղնուցները սպտակուցներից (սառնարանում սառեցնում ենք սպիտակուցները) և խառնում շաքարավազի հետ
Մարգարինը հալեցնել և սառեցնել
Խառնել դեղնուցը մարգարինի և թթվասերի հետ
Ավելացնել քացախով բացած սոդան և ալյուրը
Խառնել խմորը
Բաժանել 28 գնդիկների
Դնել սառնարանում 30 րոպե
Հանել սառնարանից և գրտնակել գնդիկներից յուրաքանչյուրը 20-25 սմ երկարությամբ և 3-4սմ լայնությամբ:
Պատրաստում ենք լցոնը:
Ընկույզները կտրտել դանակով:
Սալորաչիրը թրջել ջրի մեջ 15-20 րոպե, ապա քամել և կտրտել փոքր կտորներով:
Խմորները հերթով լցոնում ենք տարբեր լցոններով ընկույզի, սալորաչրի: Ապա դնում ենք ջեռոցի մեջ և թխում 180 աստիճանում՝ 15 րոպե:
Շաքարավազով հարում ենք թթվասերը:
Սկսում ենք պատրաստել խրճիթը. Շարում ենք առաջին շերտը 7 գլանիկից և քսում վրան թթվասերը: Հետո վեց գլանիկ ենք դնում: Այդպես շարունակ մեկ հատ պակասով բարձրանում ենք՝ արանքներում թթվասեր քսելով:
Ամբողջ տորթը պետք է ծածկված լինի թթվասերով:
Հարել սպիտակուցը և զարդարել դրանով խրճիթի կողմնային հատվածները:
Վրան լցնել քերած շոկոլադ:
Տորթը մեկ օր պետք է մնա, որ ներծծվի: Բոլորը հիացած կմնան թե՛ համից, թե՛ տեսքից:
Բարի ախորժակ: