Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վույ մե՜, «սև»-ից փշաքաղվող, սերժիզմից անցում՝ ՌՈԲոտիզմին. քանի-քանի ոչխարի ծիծ եք կերել, քանի-քանի տիրոջ ձեռքին ճկվել ու ճկվել.. էս ինչ թափով վրա եք գալիս՝ սրբի դիմակը դեմքերիդ քշտած, իբր, մոռացել ենք ձեզ, եկել եք հիշեցնում եք ձեր գոյության մասի՞ն: Այ «հանգած հրաբուխ», հա, հա, ձեր տիրոջ բառերը ձեզ, որ թարս բուսնած խիարի պես մի ծպտուն չէիք հանում…
Քսան տարի ժողովրդին օտարել եք ձեզնից ու ձեր բռնատիրական կարգերի հաշվին, բռնաճնշումների հաշվին ժողովուրդ եք կործանել, հիմա դրել յեքա ճառեր եք դուրս տալիս, որ մենք ի՞նչ անենք, խղճա՞նք… չէ՛, դավաճանի խարանը ձեր ճակտին է դաջված, դուք ինչացո՞ւ եք, դուք ընդամենը սերժիզմի ստրուկներն եք, հիմա էլ փորձում եք ՌՈԲոտիզացվել..
Վիգեն Սարգսյա՛ն, դուք ախր սև չեք, դուք ընդամենը շարքային կատարողներ եք աշխատել, ձեր շեֆի գարաժում, գիտե՞ք… դուք ի՞նչ սև, դուք ապրիլյան պատերազմ եք սարքել ձեր շեֆի գլխավորությամբ ու հարյուրից ավել զոհեր ենք տվել ձեր ու ձեր թիմի անգործության ու ձեր շեֆի անմիջական գլխավորությամբ: Դուք պատերազմ եք տանուլ տվել, իսկ ժողովուրդը պատերազմ է հաղթել: Հիմա աքլորացել եք, որ ի՞նչ: ՀՀԿ-ն իր մանրապճեղ զանգվածով երկրի ու ժողովրդի հաշվին միլիոններ է դիզել, դաս-դասել ու դուք, որ երբևէ ժողովրդի մասին չեք անհանգստացել, հիմա էս, ո՞ր քամին քշեց բերեց էս կողմերը, յանի ժողովրդի համար դոշ ծեծող, ժողովրդի անունը «բարձր» պահող… լավ էլի.. վայ ձեր հազար տիրոջ ծառա-ներ…
Ախր, թարմ է հիշողությունները, ախր դուք ու ձեր թիմը, որը ժողովրդի հետ ոչ մի կապ չի ունեցել ու դուք ձեր թիմով ժողովրդի կողմից չընտրված, ավելին՝ անընդունելի եք եղել, դրել ու սպիտակեցնում եք ձեր երեսն ու ոտքերով ժողովրդի մեջ եք խցկում ձեզ, որ ի՞նչ…դուք տարիներով ժողովուրդ եք բթացրել, փորձել եք մի ողջ ժողովրդի խեղճացնել ձեր բռնատիրական համակարգով, հիմա դրել եք ու «սև»-ից փշաքաղվել եք, որ իբր, տեսեք, մենք էլ գիտենք, թե ինչ բան է վիրավորվելը: Դուք ընդամենը «խառնակիչ» դեր եք ստանձնել ու փորձում եք պարզճակատ խաղալ… դե, էն որ ասում եմ՝ դուք, ձեր թիմն էլ ձեզ հետ, որպես կցորդ»։