Բաղադրությունը՝ Երշիկ — 500 գրամ, Աղացած տավարի միս — 500 գրամ, Սոխ — 100 գրամ, Պոմիդոր- 1 հատ, Տոմատի մածուկ — 200 գրամ, Ռիկոտա պանիր — 500 գրամ, Պարմեզան պանիր — 200 գրամ, Լազանիայի շերտեր — 12 հատ, Ձու-1 հատ, Սխտոր — 2 պճեղ, Թարմ մշկընկույզ (мускатный орех), Խոտաբույսեր և համեմունքներ (ռեհան, սամիթ, մաղադանոս, պղպեղ, աղ), Շաքարավազ-2 ճաշի գդալ:

Պատրաստման եղանակը՝ Աղացած միսը, երշիկը, սոխը, և սխտորը  տապակել այքան ժամանակ մինչև միսը շականագույն դառնա:  Ապա ավելացնել կտրատած պոմիդոր, շաքարավազ,  տոմատի մածուկ, համեմուքներ, աղ և կես բաժակ ջուր: Խառնել, և այն կափարիչով ծածկել և թողնել դանդաղ կրակի վրա եփվի 1-1:30 ժամ:

Լազանիայի շերտերը դնել տաք ջրի մեջ 15 րոպե: Ռիկոտտա պանիրը քերիչով անցկացնել և վրան լցնել մշկընկույզ, ապա մեկ հատ ձու ջարդել վրան և թարմ կանաչիներ:
Աղացած մսի  սոուսի 1/3 լցնել լազանիայի ափսեի մեջ: Ապա դնել լազանիայի շերտերը՝ 6 հատ:  Քերած պանիրը լցնել լազանիայի շերտերի վրա, ապա լցնել պարմեզան պանրի 1/3-ը: Ապա կրկնել երկրորդ շերտը նույն ձևով՝ մսի սոուս, 6 շերտ լազնիայի, պանրի սոուս և քերած պարմեզան:

Երրորդ շերտը կրկին մսի սոուս և քերած պարմեզան պանիր: Այն ծածկել փայլաթիթեղով և դնել 180C ջեռոցի մեջ 25 րոպե: Ապա հանել փայալթիթեղը և ևս 25 րոպե եփել:

loading...