Այսօր ձեզ ենք ներկայացնում մի շատ փափուկ կաթնաշոռային դեսերտ։ Այն շատ հեշտ է պատրաստվում և շատ դժվար է այսպիսի քաղցրավենիքից խուսափելը։ Այն կարելի է պատրաստել, երբ ձեր հյուրերն առանց զգուշացնելու են եկել։
Ձեզ հարկավոր կլինի ընդամենը 30 րոպե այն պատրաստելու համար։ Այնպես որ, անպայման գրեք ձեզ մոտ այս հրաշալի բաղադրատոմսը։
Բաղադրիչներ՝ 2 բաժակ ալյուր, 1,5 բաժակ շաքարավազ, 4 ճաշի գդալ թթվասեր, 4 ձու, 400 գրամ կաթնաշոռ, 100 գրամ կարագ, 1 թեյի գդալ սոդա, մեկ պտղունց աղ, ըստ ցանկության՝ ընկույզ, չամիչ և այլն։
Ավելացրեք ձվերին թթվասեր, կաթնաշոռ և հալեցրած կարագ, սոդա և աղ։ Բոլորը լավ խառնեք, իսկ հետո հարեք այն բլենդերով մինչև միատարր զանգված ստանալը։Ահա թե ինչպես կարելի է այն պատրաստել` Հարեք ձուն շաքարի հետ։ Զանգվածը պետք է բաց գույն ստանա, իսկ շաքարն ամբողջովին պետք է հալվի։
Ավելացրեք ալյուր և նորից լավ խառնեք։ Լցրեք խմորը ֆորմայի մեջ, պատեք խոհանոցային թղթով, դրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը՝ թխելով 30 րոպե։
Թխելուց հետո թողեք՝ թխվածքը սառչի սկզբից ֆորմայի մեջ, իսկ հետո՝ սրբիչի վրա։