Ներկայացնում ենք բնական միջոց ատամի փառի դեմ, որը կօգնի սպիտակեցնել ատամները:
Կոկոսի յուղի օգտակար հատկությունները կօգնեն կանխել ատամնաբուժական խնդիրները և պահպանել առողջ ու սպիտակ ժպիտը:
Կերակրի սոդան նույնպես շատ արդյունավետ է ատամների սպիտակեցման և փառի վերացման համար: Այն նվազեցնում է վտանգավոր բակտերիաների քանակը, քանի որ չեզոքացնում է թթուները:
Բաղադրիչները՝Բնական մածուկի այս բաղադրատոմսը կկանխի կարիեսի առաջացումը.
- 2 ճ/գ կոկոսի յուղ
- 2 ճ/գ կերակրի սոդա
- Ձեր սիրելի եթերայուղի մի քանի կաթիլ (պարտադիր չէ)
Պատրաստումը՝
Խառնեք բաղադրիչները, մինչև համասեռ զանգված ստացվի: Ցանկության դեպքում կարող եք մի քանի կաթիլ որևէ եթերայուղ ավելացնել:
Օգտագործումը՝
Ատամի խոզանակի վրա մածուկ լցրեք և ատամները մաքրեք օրական երկու անգամ սովորական ձևով:
loading...