Նյուրքյան «Մաունթ Սինայ» հոսպիտալի ուռոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժիշկ Նիլ Գրաֆստայնի խոսքերով՝ առողջության կարևոր ինդիկատոր է զուգարան գնալու հաճախականութունը։
Սովորաբար բժիշկները ճշգրիտ թիվ չեն նշում, բայց մարդիկ միզում են օրական միջինը 6-8 անգամ։ Պետք է հիշել, որ այդ հաճախականության վրա կարող են ազդել որոշ գործոններ, մասնավորապես խմած հեղուկի ծավալը։
Բնականաբար շատ ջուր խմողները հաճախ զուգարան կգնան։ Էլ ավելի հաճախ՝ սուրճ ու ալկոհոլ սիրողները: Որոշ մարդկանց միզապարկի զգայունությունը բարձր է, որը նույնպես ազդում է հաճախակի զուգարան գնալուն, այն դեպքում, երբ մյուսները կարող են երկար ընդմիջում անել՝ առանց անհարմարավետություն զգալու։
Ահա 7 կարևոր պահ, որ պետք է իմանալՈւշադրություն դարձրեք․ եթե դուք խմում եք օրը 2 լիտր ջուր և միզում եք 11 կամ ավելի անգամ, դա կարող է վկայել միզապարկի գերակտիվության կամ անմիզապահության մասին։
- Երբեք մի զսպեք միզելու ցանկությունը։
- Մեզը հաճախակի զսպելը կարող է հանգեցնել միզապարկի վարակների։
- Մեզի սովորական գույնը թափանցիկ է։
- Որոշ մթերքներ կարող են փոխել մեզի գույնը (օրինակ մոշից այն վարդագունում է)։
- Ծնեբեկը կարող է մեզին տհաճ հոտ հաղորդել։
- Կպչուն մեզը շաքարախտի նշան է։
- Եթե ձեր քունն անհանգիստ է, փորձեք քնելուց առաջ հեղուկ չխմել։