Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես եք պատկերացնում՝ Նախիջևանի ադրբեջանական դիրքերը ցրիվ տալու հրաման տվողը Տավուշի գյուղերը պաշտպանելու հրաման չի՞ տալու։

Ամեն անգամ ադրբեջանական բանակի սադրանքների խայծը ուտում և սկսում ենք բողոքել, թե դիրքերում զենք չկա, հրաման չեն տալիս, կոտորվում ենք և այլն։ Սակայն աչքներիս առաջ կատարված դեպքերից դեռ դասեր չենք քաղում։

Կրկին բերքահավաքի սեզոնի ժամանակ ադրբեջանական կողմը սկսել է կրակել Տավուշի գյուղի և հողատարածքների ուղղությամբ, սակայն կրակոցները տևել են հաշված րոպեներ և հայկական բանակի զինծառայողների կողմից համարժեք և մի բան էլ ավել պատասխան ստանալուց հետո դադարել են։

Հիշում ե՞ք Նախիջևանի հատվածում ադրբեջանական նոր դիրքերը։ Դրանք երբ սկսեցին կառուցվել դեռ ոչ մի կրակոց չէր կատարվել այդ դիրքերից ու հնարավոր է , որ երբեք էլ դրանք չօգտագործվեին կրակելու նպատակով։ Սակայն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առաջնագիծ այցից ժամեր անց նշված դիրքերը ցրիվ էին տրվել մեր բանակի զինվորների կողմից։ Հիմա ինչպես եք կարծում Տավուշի հատվածում թշնամու թույլատրվելու է գյուղերի վրա կրակել։ Հարկ եղած դեպքում այդ հատվածի ադրբեջանական դիրքերը ևս ցրիվ կտանք։

Կոնկրետ այս շրջանում ադրբեջանական ոչ մի սադրանք անպատասխան չի մնալու, ամենաբարձր մակարդակով հրաման է տրվելու բոլոր զինծառայողներին, որ ցանկացած ադրբեջանական սադրանք հաշված րոպեների ընթացքում լռեցնեն։ Դե զենքերի ու փամփուշտների թեման իմ կարծիքով վաղուց ծեծված թեմա է ու դրա մասին հարկ չկա մանրամասնելու»։

loading...