Ասում են՝ կանայք թույլ սեռի ներկայացուցիչներ են, սակայն սա պետք չէ միանշանակ ընդունել, քանի որ ոչ բոլորն են համաձայն այս մտքի հետ։ Անկախ կին կամ տղամարդ լինելուց՝ բոլորս էլ ունենք մեր թե՛ թույլ, թե՛ ուժեղ կողմերը։

Բայց այսօր ձեզ ենք ներկայացնում կանանց ամենաթույլ կողմերը՝ ըստ հորոսկոպի իրենց նշանի։

Խոյ․ շատ հաճախ կարևոր քայլեր անելուց առաջ մոռանում եք մի լավ կշռադատել։ Կարճ ասած՝ տաք գլխով եք որոշումներ կայացնում։

Երկվորյակ․ դուք չափազանց անվճռական մարդ եք։Ցուլ․ դուք հեշտությամբ եք ընկնում այլոց ազդեցության տակ։

Խեցգետին․ պետք չէ այդքան զգայուն լինել։

Առյուծ․ դուք կուրորեն ամեն ինչ անում եք, որպեսզի հասնեք ձեր նպատակներին` անտեսելով բազմաթիվ կարևոր գործոններ։

Կույս․ չափազանց շատ եք ինքներդ ձեզ քննադատում։

Կշեռք․ դուք անհանգստանում եք անգամ ամենաանշան բաների մասին, ինչը նյարդայնացնում է ձեր ընկերներին։

Կարիճ․ ինչո՞ւ ոչ ոքի չեք վստահում։ Շատ կասկածամիտ եք։

Աղեղնավոր․ ձեր անհամբերությունը երբեք լավ բանի չի հանգեցնում։

Այծեղջյուր․ այդքան լուրջ մի վերաբերվեք ամեն ինչին։ Կյանքում կան բաներ, որոնց կարելի է ուղղակի թեթև նայել։

Ջրհոս․ այս աշխարհում ոչինչ կատարյալ չէ, իսկ դուք իդեալիստ եք։ Դա միայն կխանգարի ձեզ կյանքում։

Ձկներ․ դուք չեք գնահատում ձեզ և ձեր «ես»-ը միշտ ստորադասում եք՝ ի շահ դիմացինի։

Աղբյուր

loading...