Բաղադրիչներ Ալյուր – 350 գ Յոգուրտ (առանց հավելումների) կամ թթվասեր, կեֆիր, մածուն – 300 գ Աղ – 1/2 թ/գ. Շաքարավազ (եթե պատրաստում եք քաղցր տարբերակը, ապա ավելի շատ) – 2 թ/գ Փխրեցուցիչ – 2 թ/գ Բուսայուղ – 1 ճ/գ Պատրաստման եղանակը Խառնել ալյուրը, աղը, փխրեցուցիչը և շաքարավազը: Առանձին խառնել յոգուրտը և բուսայուղը: Մաս-մաս ավելացնել ալյուրը և խմոր հունցել: Խմորը դնել ալյուրապատ հարթության վրա և բաժանել 8-10 հավասար կտորների: Յուրաքանչյուր բուլկին ձևավորել և շարել պերգամենտով պատված տապակին: Թխել 210 աստիճան ջեռոցում 15-20 րոպե:
loading...