Օրական ուտելով ընդամենը 3 հատ խուրմա, դուք օրգանիզմին ապահովում եք գրեթե բոլոր պետքական միկրոտարրերով: Շատ բժիշկներ խորհուրդ են տալիս փոխարինել վնասակար կոնֆետները խուրմայով․ դրանք և համեղ են և օգտակար: Ինչով է օգտակար խուրման 1. Մաքուր անոթներ Խուրման իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ կալիում: Այն ոչ միայն օգնում է սրտի բնականոն աշխատանքին, այլև օժանդակում մաքրել աղտոտված անոթները: Դա իր հերթին կօգնի խուսափել սրտի հիվանդություններից: 2. Առողջ լյարդ Խուրման օգնում է մաքրել լյարդը տոքսիններից, իջեցնում ցերոզի հավանականությունը, թեթևացնում լյարդի ֆիբրոզի նշանները՝ հիվանդության, որի ժամանակ լյարդի հյուսվածքները փոխվում են կոպիտ փորոքավորի: 3. Լավ տեսողություն Պարզվում է, որ խուրման ավելի լավ է ազդում տեսողության վրա, քան գազարը, քանի որ այն իր մեջ պարունակում է ավելի մեծ քանակությամբ A վիտամին: 4. Առույգություն Եթե դուք ցանկանում եք ձեզ զգալ առույգ և լի ուժերով, կերեք խուրմա: Ընդամենը 3 հատիկ խուրման ձեզ էներգիակպարգևի ամբողջ օրվա համար: 5. Նյութափոխանակություն Խուրման հիանալի սնունդ է նյութափոխանակության համար, այն օգտակար է ստամոքսի խանգարումների ժամանակ: Այս մթերքը շատ կարևոր է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների և նույնիսկ՝ ստամոքսի քաղցկեղի ժամանակ: 6. Աֆրոդիզիակ Արաբ կանայք արդեն դարեր շարունակ խուրման օգտագործում են որպես աֆրոդիզիակ: Մանրացնելով խուրման, նրանք ավելացնում են այն տղամարդու սուրճի մեջ: Դրանց մեջ կան շատ ամինաթթուներ, որոնք բարձրացնում են լիբիդոն և մեծացնում սեքսուալ դիմացկունությունը: 7. Գեղեցկության համար Բարակ մազերի, չոր մաշկի, վաղ կնճիռների, ճաքճքած շրթունքների դեպքում պետք է ուտել խուրմա․ դրանից նույնիսկ դիմակ են պատրաստում: Ավելի լավ է ընտրել կորիզով, մուգ և կնճռոտ խուրմա: Դրանք պետք է լինեն ամբողջական, փափուկ և անփայլ:
loading...