Պատրաստում ենք «Էկլեր». թեթև, փքուն, համեղ և արագ պատրաստվող բաղադրատոմս:
Խմորի համար անհրաժեշտ է
Պատրաստումը
- Կարագ — 100գր
- Ձու — 4 հատ
- Ալյուր — 180գր
- Աղ — 1/2 թ/գ
- Ջուր — 250 մլ
Կարող եք օգտագործել ցանկացած տեսակի կրեմ:
Ջուրը եռացնել, ավելացնել կարագը, աղը և նորից եռացնել: Եռացող ջրի մեջ լցնել ալյուրը, լավ խառնել և 2 րոպե եփել:
Ստացված զանգվածը սառեցնել, մեկ-մեկ ավելացնել ձվերը և լավ խառնել: Կաղապարի վրա դնել յուղաթուղթ և վրան կարագ քսել: Խոհարարական պարկիկի օգնությամբ խմորը լցնել կաղապարի վրա:
Կաղապարը դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխել մոտ 30 րոպե, մինչև ոսկեգույն դառնա: Թխվելու ընթացքում ջեռոցի դուռը չպետք է բացել:
Ստացված էկլերների մեջ լցնել կրեմ, իսկ վրան ցանկության դեպքում ցանել շաքարի փոշի:
Բարի ախորժակ:
loading...