Եթե դուք սիրում եք նախաճաշին պատրաստել արագ, ինքնատիպ ու չկրկնվող ուտեստ, ապա խաչապուրու այս բաղադրատոմսը, համոզված ենք, որ ձեզ կհետաքրքրի: Այն պատրաստվում է շատ արագ և միանգամից հագեցնում է քաղցը:

Բաղադրիչներ

  • Չոր պանիր  — 200 գր
  • Սամիթ — 100 գր
  • Հավկիթ — 2 հատ
  • Թթվասեր — 200 գր
  • Ալյուր — 2 ճ/գ
  • Բուսական յուղ — 2 ճ/գ

Պատրաստումը

Խառնում ենք գդալով, մինչև ստացվի միաձույլ զանգված՝ առանց հարելու:Բոլոր բաղադրիչները լցնում ենք իրար հետ մի ամանի մեջ՝ քերած պանիրը, 2 ձուն, թթվասերը, կանաչին և 2ճ/գ ալյուրը:

Տապակի մեջ լցնում ենք բուսական յուղը, այնուհետև լցնում ստացված զանգվածը:

Եփում ենք միջին կրակի վրա, կափարիչը փակ այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա:

Այնուհետև թեքում ենք, որ մյուս կողմն էլ եփվի, բայց արդեն՝ կափարիչը բաց:

Այս ամենը ձեզնից կխլի ոչ ավելի, քան 10-12 րոպե:

 Բարի ախորժակ:

loading...