Սեփական ինքնավստահությունը բարձրացնելու համար դու պետք է այն քո ձեռքն առնես: Քեզ հուզո՞ւմ է ուրիշների կարծիքը քո մասին կամ քեզ վա՞տ ես զգում գործընկերոջդ չմտածված խոսքերից: Մի կողմ նետիր այդ տեսակ մտածելակերպը ու հիշիր, որ ամեն ինչ քեզնից է կախված: Միայն դու ես, որ կարող ես ինքնավստահությունդ վերականգնել ու բարձրացնել այն: Ահա այս 10 պարզ քայլերը, որոնք մինչ այժմ կարևոր չէիր համարում, կօգնեն քեզ բարձրացնելու ինքնավստահությունդ:
1 Լավ տեսք ունեցիր: Դու գիտես` որքան անհարմար ես զգում, երբ հագնում ես կոշիկներ, որոնցով դժվարանում ես շարժել ոտքերդ, կամ հագնում հագուստ, որի մեջ չես զգում քո իրական եսը: Դժվար է ինքնավստահ լինել, երբ անհարմար է: Հիմա պատկերացրու, թե որքան հարմարավետ ես զգում քո ջինսերով ու քո սիրելի շապիկով: Բոլորովին այլ զգացում է, այնպես չէ՞: Դու ավելի ինքնավստահ ես զգում, որովհետև զգում ես, որ դու՝ դու ես: Լավ տեսք ունենալը չի վերաբերում միայն գեղեցիկ ու կոկիկ տեսքին, լավ տեսք ունենալը նշանակում է լավ զգալ: Համոզվիր, որ հագնում ես այն հագուստը, որի մեջ քեզ ավելի հարմարավետ ես զգում, և որը կսազի քեզ: Մազերդ հարդարիր, ատամներդ լվա մինչև դրանք փայլեն, ու արա ամեն հնարավոր՝ բան լավ տեսք ունենալու համար, ու դու ինքնավստահ կզգաս:
2 Ժպտա հայելու մեջ: Սա կարող է հիմար հնչել, սակայն հավատացեք, որ այն օգնում է: Ատամները լվանալուց հետո հայելու մեջ դրա արտացոլանքին պարզապես նայելու փոխարեն ժպտա: Նույնիսկ եթե քեզ դուր չգա այն, ինչ տեսնում ես, հավատա, որ այն կփոխի քո վերաբերմունքը դրան: Նույնիսկ, եթե սկսես կեղծ ժպիտով, զուտ գործողությունը իր ազդեցությունը կունենա քեզ վրա, և մինչև դու դա կգիտակցես, ժպիտդ աչքերիդ կփոխանցվի ու այն իսկական դառնա: Հիշիր նաև, որ ժպիտը մարդկանց ավելի գրավիչ է դարձնում, այնպես որ, նաև լավ տեսք ունենալու անբաժան մասն է կազմում: Երբ ժպտալով ներս մտնեք աշխատավայր կամ էլ խանութ, դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, որովհետև մյուսներն էլ ձեզ հետ կժպտան:
3 Փոխիր քո ժեստերի լեզուն: Բոլորն էլ քննադատում են այն բարձրահասակ մարդկանց, ովքեր ծալում են մեջքն ու փակագծի տեսք ընդունում: Եվ, այո, մարմնի դիրքը շատ բան է պատմում քո ինքնավստահության մասին: Բարձրահասակ ես, թե ցածրահասակ՝ կանգնիր ուղիղ ու հպարտ: Հպարտ եղիր քո մարմնով ու կանգնիր և քայլիր հպարտությամբ: Նույնիսկ եթե քեզ ինքնավստահ չես զգում, մի մոռացիր կառավարել ինքդ քեզ ու ինքնավստահ տեսք ընդունիր ու հավատա՝ դու կսկսես քեզ այդպես զգալ, նույնիսկ եթե սկզբում պարզապես խաղաս:
4 Դրական մտածիր: Այն, թե ինչպես ես մտածում, իր ազդեցությունն է ունենում քեզ վրա, քո օրվա, քո վերաբերմունքի ու քո ինքնավստահության վրա: Եթե դու միշտ ամենավատն ես սպասում, ամենայն հավանականությամբ, դու միշտ սապատով կքայլես ու տխուր դեմք կունենաս. պարտված` նույնիսկ մինչև սկսելը: Դրական մտածելը նշանակում է՝ դու հավատ ունես ինքդ քո նկատմամբ, որը ոչ միայն կազդի քո ժեստերի, այլև քո ուղեղի վրա: Աշխատանքի շնորհահանդեսի մասին անհանգստանալու ու դրա համար վախենալու փոխարեն, դու կարող ես նույնիսկ ոգևորվել դրանով, որովհետև կգիտակցես, որ սա այնպիսի մի հնարավորություն է, որով դու կարող ես քո ամբողջ պոտենցիալը ի ցույց դնել:
5 Ազատվիր նեգատիվ մտքերից: Սա հնչում է ինչպես «դրական մտածիր» արտահայտությունն արտասանելու այլընտրանքային տարբերակ, սակայն իրականում սա բոլորովին այլ է: Բացասական մտքերից ազատվել նշանակում է թույլ չտալ, որ բացասական մտքերը կառավարեն միտքդ: Երբեմն դրական մտածելը կարող է չափազանց բարդ լինել, որովհետև դու արդեն իսկ վհատության մեջ ես, ու անհնարին է թվում դրանից դուրս գալը: Այդ կետին հասնելու փոխարեն նախաձեռնող եղիր ու սպանիր նեգատիվ մտքերը մինչև դրանք գլուխ կբարձրացնեն: Երբ տեսնում ես, որ սկսում ես մտածել «Սա չափազանց բարդ է: Չեմ կարող անել, փոխարենը գնամ խաղ խաղամ» տրորիր ու ոչնչացրու այդ մտքերը, ինչպես որ միջատին կտրորեիր: Այդպիսի մտքերը փոխարինիր ավելի դրական մտքերով. «Սա չափազանց բարդ է, սակայն ես կանեմ սա ու ցույց կկտավոր կարող եմ»: Այսպես անդունդից քեզ դուրս հանելու զգացումի փոխարեն դու կունենաս բացասականը հաղթահարելու զգացում, ինչը քեզ ինքնավստահություն կհաղորդի:
6 Սովորիր ընդունել ձախողումները: Եթե, օրինակ, աշխատավայրում ինչ-որ ձախողում ես ունեցել, դրա համար մի հայտնվիր դեպրեսիայի մեջ, այլ ընդունիր դա: Որքան ավելի արագ ընդունես, այնքան ավելի արագ առաջ կանցնես, ու այնքան ավելի արագ կկարողանաս ինքնակատարելագործվել ու ավելի մեծ ու բարդ խնդիրներ հաղթահարել: Երբ թույլ ես տալիս, որ ձախողումներդ ճնշեն քեզ, դու քեզ անպաշտպան ես զգում, ինչի արդյունքում նաև անինքնավստահ:
7 Բարելավիր էմոցինալ ինտելեկտդ: Էմոցիոնալ ինտելեկտը սեփական զգացմունքները գնահատելու և կառավարելու կարողությունն է: Որոշ մարդիկ կարծում են, որ էմոցիոնալ ինտելկտը (EQ) նույքան կարևոր է, որքան ինտելեկտի գործակիցը (IQ), որովհետև այն այնքան կարևոր է սոցիալական շփումների ժամանակ ու մյուսների հետ գործ ունենալիս: Եթե դու կարողանաս ավելի լավ հասկանալ ու կառավարել էմոցիաներդ, դու ավելի ինքնավստահ կզգաս ամենօրյա կյանքում, ինչպես, օրինակ, երբ ստիպված ես խզել հարաբերություններդ կամ երբ քո ղեկավարը քեզ նկատողություն է անում ինչ-որ բանի համար: Այն միշտ օգնում է, քանի որ դու քեզ ավելի ուժեղ ես զգում, ու ավելի հեշտ շփվում մյուսների հետ, ինչը քեզ ինքնավստահության զգացում կփոխանցի, որովհետև մարդիկ քեզ կդիմեն խորհուրդների համար, ինչպես նաև որպես մեկը, ով իրենց կլսի:
8 Հմտացիր այն բանի մեջ, ինչ սիրում ես անել: Որքան ավելի հմուտ ես այն բանում, ինչն ուզում ես անել, այնքան քեզ ավելի ինքնավստահ ես զգում: Մի պահ մտածիր՝ որքան բավարարված ես զգում, երբ գնում ես աշխատանքի, ու լավագույն ձևով աշխատանքդ անելուց հետո վերադառնում տուն՝ գիտակցելով, որ այդ օրը դու ինչ-որ բան ես փոխել: Դու սա կարող ես անել կյանքի բոլոր ոլորտներում` շարունակելով սովորել ու ինքնակատարելագործվել և փորձել նոր ու ավելի արդյունավետ ձևով ամեն ինչ անել:
9 Խուսափիր պերֆեկցիոնիզմից: Ոչ ոք կատարյալ չէ, այնպես որ, ինքդ քեզ մի ճնշի՝ ամեն ինչ ճիշտ անելու մոլուցքով: Այս կետի մեջ կարելի է ներառել նաև ձախողումներն ընդունելու մասին կետը, որովհետև պետք է իմանաս, որ ստիպված չես կատարյալ լինել: Ամեն ինչ կարգին է, եթե էլեկտրոնային նամակի մեջ տպագրական սխալ անես, քեզ մի տանջիր դրա համար, փոխարենը ուղղիր քեզ ու հաջորդ անգամ ուշադիր եղիր ու ուղարկելուց առաջ կրկնակի ստուգիր: Եթե դու ինքդ քեզնից չսպասես ամեն անգամ կատարյալ լինել, ավելի քիչ ճնշում կզգաս, հետևաբար ավելի հարմարավետ կզգաս ինքդ քեզ քո մաշկի մեջ ու ավելի ինքնավստահ քո կարողություններում:
10 Լավ արարք գործիր: Ի՞նչը կարող է ավելի շատ բավարարվածության զգացում պարգևել, քան ինչ-որ մեկին որևէ լավ բան անելը: Դու կարող ես կամավոր աշխատանք կատարել, օգնել անտուն մարդուն փողոցում, հերթի մեջ կանգնած ինչ-որ մեկին զիջել տեղդ, կամ նույնիսկ ինչ-որ մեկին անկեղծ հաճոյախոսություն անել: Երբ կարողանում ես ինչ-որ մեկին օգնել իրեն ավելի լավ զգալ, դու ինքդ էլ դրանից քեզ լավ ես զգում: Երբ սկսես լավ արարքներ գործել, կսկսես զգալ, որ դրանք ավելի հեշտ են, ու բացի այն, որ լավացնում է ուրիշի կյանքը, նաև ինքնավստահություն է հաղորդում քեզ:
Աղբյուրը՝ infosarm.ru