Ընկույզի և մեղրի խառնուրդը հզոր բաղադրատոմս է, որն օգնում է առողջական մի քանի խնդիրների դեպքում: Բազմիցս խոսել ենք մեղրի օգտակար հատկանիշների մասին, սակայն այսօր կխոսենք ընկույզի և մեղրի խառնուրդի մասին:

Այս խառնուրդը հրաշք բուժիչ միջոց են դարձնում մեծ քանակությամբ վիտամինները, հանքանյութերը, պրոտեինները, ճարպերն ու կարբոհիդրատները: Հենց այդ իսկ պատճառով պետք է օրական 3 թեյի գդալի չափով ուտել այս խառնուրդից:

Խառնուրդը լավացնում է արյունը

Պարզապես 500գ մեղրը խառնեք 500գ աղացած ընկույզին, ավելացրեք կիտրոնի հյութ: Լավ խառնեք: Լցրեք ապակե տարայի մեջ և օրական 3 անգամ 1թ/գ կերեք:Մեղրն ու ընկույզը հրաշալի դեղամիջոց են սակավարյունություն ունեցող մարդկանց համար, քանի որ այս խառնուրդը կարող է բարձրացնել արյան մակարդակը:

Իջեցնում է արյան ճնշումը

Կարող եք նաև բարձր ճնշումն իջեցնել այս հրաշք խառնուրդի միջոցով: Պարզապես 100գ ընկույզն ու մի փոքր մեղրը խառնեք և ամեն օր 1.5 ամիս շարունակ կերեք այն:

Բուժում է գլխացավերը

Ցավազրկող դեղահաբեր ընդունելու փոխարեն խառնեք մեղրն ու աղացած ընկույզը հավասար հարաբերությամբ և կերեք ամեն օր 1-2 ճ/գ:

Բուժում է անքնությունն ու խոցերը

20 գ աղացած ընկույզը եռացրեք, լավ խառնեք և քամեք: Կստանաք կաթի նման զանգված: Զանգվածին ավելացրեք 2 ճ/գ մեղր և ամեն օր ուտելուց կես ժամ առաջ կերեք 2-3 ճ/գ:


 Աղբյուրը՝ infosarm.ru

loading...