Մեզ թվում է, որ մեխակի սերմերն իր խոհանոցում օգտագործում է ցանկացած տնային տնտեսուհի։ Իսկ դուք գիտե՞ք, որ այս համեմունքն Անգլիայում դասվում է դեղաբույսերի շարքում։ Այս համեմունքը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր և վիտամիններ՝
վիտամին А, վիտամիններ В1, В2, В3, В4, В6, В9, РР, վիտամին С, վիտամին Е, վիտամին К,
շատ հանքանյութեր՝ ֆոսֆոր, երկաթ, ցինկ, կալցիում, պղինձ, կալիում, նատրիում և այլն, օմեգա, ցելյուլոզա (սննդային թելիկներ)։
Մեխակը պարունակում է հակաբակտերիալ, հակասնկային, սպազմոլիտիկ նյութեր։ Դրանից բացի՝ մեխակը օգտագործում են որպես ցավազրկող և վերքերը բուժող միջոց։
Ամեն օր ծամելով մեխակի սերմերը՝ դուք կստանաք հետևյալ առավելությունները․
1․ Այն կօգնի լնդերի բորբոքման, բերանի տհաճ հոտի, ատամների և բերանի խոռոչի այլ հիվանդությունների դեպքում։ 2․ Այն կօգնի կարգավորել մարսողությունը։ 3․ Օգտակար է հիպերտոնիայի, անգինայի և մրսածության դեպքում։ 4․ Օգնում է արթրիտի դեպքում։
Եղեք առողջ։
Զգուշացում. ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: