«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ֆրանսահայ գործարարՎալերիԱշխեն Գործունյանը

Տիկին ԳործունյանԴուք վերջերս որոշակի բացահայտումներարեցիք իշխանության գործած ապօրինությունների մասին«Փարիզյան սուրճ»-ի հետ կապված։ Հիմա այս բացահայտումներինեթե իսկապես ընթացք տրվիհնարավո՞ր է՝ վերադառնաք Հայաստանև նոր ներդրումներ անեք։

-Եթե իմ բացահայտումներն իրավական լուծում ստանան, անպայման կվերադառնամ։ Ես տեսնում եմ, որ այսօր իրավապահներն ավելի լավ են աշխատում, քան առաջ։ Քաղաքական կամք կա ավելի լավ աշխատելու։ Մենք տեսնում ենք, որ իրավապահները բացահայտում են մեծ կոռուպցիոն սխեմաներ։ Մնում է, որ մենք տեսնենք նաև դատական համակարգում փոփոխություններ։ Ցավոք, միայն իրավապահները չէ, որ պետք է փոխվեն, պետք է նաև դատավորները փոխվեն։ Ես դժվարանում եմ հավատալ, որ կան դատավորներ, որոնք աշխատել են հին կառավարության օրոք, և այսօր կարողանան լավ դատավոր լինեն։ Ինձ թվում է, որ համակարգը պետք է լրիվ փոխվի։ Մենք հիմա դրան ենք սպասում։ Ես չգիտեմ, թե ինչ ընթացակարգով են փոխվում դատավորները, և այս կառավարությունը որքանով նման հնարավորություններ ունի, բայց արդարադատությունը ամենակարևոր բանն է։ Ցանկացած մեկը պետք է վստահություն ունենա, որ վաղը եթե պահը գա, իրեն արդար պետք է դատեն, և ինքը պետք է կարողանա իր իրավունքները պաշտպանել։ Մինչև այսօր մենք դա չենք տեսնում, դժբախտաբար։ Ես չգիտեմ, թե պարոն Փաշինյանն ինչ հույս ունի, բայց ես մտահոգություններ ունեմ։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի համար բերեցին մի դատավոր, որն աշխատել էր իր ենթակայության տակ։ Ու այդ մարդը պետք է որոշեր՝ Քոչարյանն ազատվի՞, թե ոչ։ Այսինքն՝ այս առումով դեռ բան չի փոխվել Հայաստանում։ Ես համոզված եմ, որ իրենք ուզում են, որ այդ համակարգն էլ փոխվի, բայց չի փոխվում։ Ես իմ օրինակով կարող եմ ասել, որ շատ դատական խնդիրներ եմ ունեցել ժամանակին։ Իրենք ազատ չէին կարող գործել, քանի որ գիտեին, որ դիմացները Սերժ Վաչոն կա։ Դրա համար հակառակ կողմի համար էի աշխատում, ու դա ես անձամբ տեսել եմ։ Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ ամենը կփոխվի և իրական արդարություն հաստատվի։ Մի օր դա լինելու է, ուղղակի մենք մի քչ շտապում ենք։ Մենք պետք է ժամանակ տանք։ Ինձ համար մի շատ կարևոր բան կա և դա ընտրություններն են։ Ես միշտ մտածել եմ, որ պետք է ընտրությունները կայանան, որ այս կառավարությունը մնա և կարողանա գոնե 5 տարի փոխել Հայաստանի վիճակը։ Ինձ համար ամբողջ դատական համակարգը պետք է փոխվի։ Ընտրություններից հետո միայն նոր կառավարությունը կարող է ներդրողներ հրավիրել Հայաստան։ Ես ցավոք, շատ լավ ճանաչում եմ հին Հայաստանի բարքերը, փորձությունների միջով եմ անցել, հետևաբար, մինչև ընտրությունները տեղի չունենան, չեմ կարող մտածել ներդրումների մասին։

Վերջերս նաև Ձեր նախկին ամուսնու՝ Վազգենի հետ կապվածգրառում էիք արել։ Հիմա իրավապահ մարմինները դա տեսան ու որևէձևով չարձագանքեցի՞ն։

-Ինձ խնդրեցին, որ մի քիչ համբերեմ. ես որքան հասկացա, իրենք ուզում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կայանա, հետո նոր ընթացք տան։ Երևում է, որ մտահոգված են Ֆրանկոֆոնիայի համար։ Ես կհամբերեմ։

Հիմա ներդրումների հետ կապված ավելի շատ սպասում եքարտահերթ ընտրություններինորից հետո նոր ներդրումների մասինկմտածե՞ք։

-Այո, եթե իրապես արդարադատության համակարգում փոփոխություններ լինեն և կայանան նորմալ ընտրություններ, այդ ժամանակ էլ ինչի՞ պետք է վախենանք։ Ես շատ բան չգիտեմ, ես մտածում էի, որ ավելի շուտ կնշանակեն ընտրությունները, բայց երևում է տեխնիկական դժվարություններ ունեն, որ ավելի շուտ չեն անում։ Գուցե պատճառներ կան, ավելի խելամիտ են և ավելի լավ գիտեն, բայց ինձ համար դա ամենակարևորն է, որ ժողովուրդը կարողանա վերջապես իր ընտրությունը կատարել։ 20 տարուց ավելի մենք նորմալ ընտրություն չենք տեսել, ու հիմա շանս է բացվել իրականացնել ազնիվ ընտրություն և տեսնել ազնիվ ձևով ընտրված պատգամավորներ։ Քաղաքականության մեջ ժողովուրդը պետք է վստահի ու հավատա նոր կառավարությանը և ընտրությունները կայանան ճիշտ ձևով։ Դա շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև Սփյուռքի համար։ Սփյուռքի այն մարդիկ, որոնք ուզում են վերադառնալ Հայաստան, պետք է վստահություն ունենան։ Ես միայն բարին եմ ցանկանում պարոն Փաշինյանին և երևակայում եմ, թե ինչ մեծ գործ ունի անելու։ Ես ուզում եմ, ինքը հաջողի։

Իսկ դրա համար ի՞նչ է անհրաժեշտ։ Հանրությունն աջակցում էՓաշինյանինբայց մյուս կողմից տեսնում ենքոր ՀՀԿն արտահերթընտրություններ չի ուզում այս փուլում։

-Ես ընդհանրապես վստահություն չունեմ հանրապետականների նկատմամբ։ Նաև տեսնում ենք, որ նրանք փորձում են Ռուսաստանին էլ ներքաշել այդ խաղի մեջ։ Ինձ համար դա մտահոգիչ է։ Ես հեռվից եմ խոսում, գուցե եթե Երևանում լինեի և այսքան մտահոգված չլինեի, բայց հիմա մտահոգված են։ Ամեն օր հետևում ենք իրադարձություններին, սպասում ենք տեսնենք, թե ինչպես կլինի Պուտինի հետ հանդիպումը, ինչպես է խոսելու Փաշինյանը և ինչ արդյունքով վերադառնա։ Հանրապետականները հանգիստ չեն թողնելու պարոն Փաշինյանին և տեսնում ենք, թե ինչ կեղտոտ գործեր են անում։ Հայաստանի նոր կառավարությունը ընտրել է ժողովրդավարությունը, ամեն ինչ ուզում է ժողովրդավարական ձևով անել։ Եթե ես լինել Նիկոլ Փաշինյանի տեղը, ես ՀՀԿ-ին ընդհանրապես չէի թողնի գործել, որովհետև նրանք շատ կեղտոտ մարդիկ են, որոնք արդեն քանի տարի իշխանության են եղել ու թալանել են երկիրը։ Այսօր մենք վճարում ենք դրա համար։ Ես շատ մտահոգված եմ, ամեն օր մտածում եմ, թե արդյոք պարոն Փաշինյանը պետք է հաղթի, պետք է հաղթահարի իրենց ստեղծած խնդիրները։ Արդյոք արդարադատությունը պետք է ճիշտ կայանա Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և մյուսների նկատմամբ։ Մենք ամեն օր Փարիզից սպասում ենք նոր լուրերի։

Ամեն դեպքում ձեր օրակարգում կա՞ Հայաստան վերադառնալը։

-Այո՛, անշուշտ։ Շատ հույս կա արդեն, ես անհամբեր սպասում եմ, թե երբ անշրջելի կդառնա ամեն ինչ, երբ կլինեն արտահերթ ընտրություններ։ Ինձ համար շատ կարևոր են արդարադատության հաստատումն ու ընտրությունները։ Եթե այս երկուսն էլ լինի, առանց մտածելու կգամ։

loading...