Կարկանդակի համար նախատեսված այս խմորը ստացվում է շատ արագ:
Բաղադրությունը
1,5 բաժակ տաք ջուր
2 ճ/գ շաքարավազ
3 բաժակ ալյուր
1,5 թ/գ աղ
1 ճ/գ չոր թթխմոր
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները, բացի թթխմորից լցնել իրար վրա, լավ խառնել, վրան լցնել ջրով բացած թթխմորը և կրկին խառնել, այնուհետև ավելացնել ջուրը և խառնել այնքան մինչև ստացվի միասեռ զանգված և ալյուրի գնդիկներ չմնան:
Խմորը ծածկել, թողնել 10 րոպե:
Ցանկալի է, որ խմորը դրված լինի տաք տեղում:
Բարի ախորժակ:
loading...