Նախապես ասենք, որ այս «Ռաֆաելլոն» պատրաստելու համար եփելու կարիք չկա:
70 հատ «Ռաֆաելլո» ստանալու համար ձեզ պետք կգա
- Խտացրած կաթ – 1 բանկա (200 գր.)
- Սերուցքային կարագ – 1 տուփ (200 գր.)
- Վանիլ (կարելի է կոնյակ) – ըստ ճաշակի
- Կոկոսի քերուկ – 200 գր.
- Նուշ – 1 բաժակ
Պատրաստումը
- Սենյակային ջերմաստիճանում փափկած սերուցքային կարագը տրորել պատառաքաղով:
- Կարագը խառնել խտացրած կաթի հետ, ավելացնել վանիլ (կամ կոնյակ) և կոկոսի քերուկի կեսը (100 գր.):
- Զանգվածը լավ հարել, որ ստանաք միաձույլ կրեմ:
- Ստացված կրեմը դնել սառնարան մեկ օր: Մեկ օր անց հանել թանձրացած կրեմը և ձև տալ:
- Դրա համար անհրաժեշտ է վերցնել 1թ/գ կրեմ, մեջը նուշ դնել և ռաֆաելլոյի կոնֆետների ձև տալ:
- Պատրաստի կոնֆետները պատել մնացած կոկոսի քերուկով (100 գր.), տեղավորել գեղեցիկ տուփի կամ հարմար ափսեի մեջ և դնել սառնարանում:
- Կոնֆետները մատուցել սառը վիճակում, քանի որ սենյակային ջերմաստիճանում դրանք կհալվեն (թեպետ չեն հասցնի, քանի որ ակնթարթորեն անհետանում են):
loading...