Այս կոտլետները կարող եք ուտել ցանկացած դիետայի ժամանակ: Հրաշալի բաղադրատոմս:
Ընդամենը 129 կկալ 100 գրամում։
Բաղադրիչներ․
- 500 գրամ հավի ֆիլե,
- 150 գրամ հնդկաձավարի սերմեր,
- 2 հատ հավի ձու,
- 100 գրամ սոխ,
- կանաչի, աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի,
Պատրաստումը․
Եփեք և թողեք, որ սառի հնդկաձավարը։ Մանրացրեք մսաղացով միսը սոխի և կանաչու հետ։ Ավելացրեք ձու, աղ և պղպեղ ֆարշի մեջ և մանրակրկիտ խառնեք։ Ավելացրեք ֆարշը հնդկաձավարին և նորից լավ խառնեք։ Ֆարշից պատրաստեք կոտլետներ և տապակեք դրանք թավայի վրա առանց յուղի, կամ ուղղակի ջեռոցում։
loading...