Սակայն ի՞նչ անել, եթե ձեր ձեռքի տակ չկա այդ սրիչը։ Մի խորամանկ Ճապոնացի հնարել է մի միջոց, որը կօգնի ձեզ առանց հատուկ սրիչի, իդեալական սրել դանակը։
Ճապոնացի հայտնի բլոգերը վերջերս ցույց է տվել, թե ինչպես են սովորական ճապոնացիները սրում խոհանոցային դանակները, առանց որևէ սարքի։ Դրա համար ձեզ անհրաժեշտ է ընդամենը․․․․սովորական թերթ։
Ամբողջ խորամանկությունը կայանում է հատուկ թանաքի մեջ, որը օգտագործում են թերթերի տպարաններում։ Դրանց բաղադրության մեջ կան գրաֆիտներ, որոնք օգնում են երկաթյա իրերը սրել, ցանկացած ուրիշ սարքից ավելի լավ։ Որպեսզի կարողանաք սրել դանակը, հարկավոր է ուժեղ սեղմել դանակը, սեղանի վրա դրված թերթին։ Այնուհետև հարկավոր է զգուշությամբ, առանց որևէ կտրուկ շարժման անցկացնել դանակը թերթի մակերևույթով՝ մեկ ուղղությամբ։ Այս գործընթացը խորհուրդ է տրվում կրկնել մի քանի անգամ, դանակի երկու կողմերով էլ։ Դրանից հետո մնում է միայն լավ լվանալ դանակը ջրի տակ։
Եթե ամեն ինչ ճիշտ անեք, ապա դանակը նորից կլինի շատ սուր։ Ամեն ինչ շատ պարզ է և արագ։
Աղբյուրը՝ hayinfo.info