Ոտքերը խաչած նստելը չափազանց տարածված դիրք է, որով նստում են գրեթե բոլոր մարդիկ։ Այս դիրքը նաև չափազանց էլեգանտ է և շատ հաճախ ասոցիացվում է սեքսուալության և գեղեցկության հետ։ Չնայած դրան՝ այս դիրքը շատ վատ ազդեցություն է թողնում մեր օրգանիզմի և մարմնի վրա։

Չնայած որ շատ կանայք ավելի գրավիչ են հենց այս դիրքում նստած ժամանակ, երկար ժամանակ նման կեցվածք պահպանելը կարող է շատ վատ անդրադառնալ նրանց առողջության վրա, մասնավորապես՝

  • Այս դիրքում նստելը կարող է բերել որոշ նյարդային հյուսվածքների կաթվածի։ Ճիշտ է, նստած վիճակում երկար մնալը նույնպես կարող է նույն խնդրին հանգեցնել, սակայն ոտքերի խաչված դիրքը նյարդերի անշարժացման համար առավել նպաստավոր է։
  • 2010 թվականին կատարված մի շարք հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ոտքերը խաչված դիրքում նստելու արդյունքում բարձրանում է արյան ճնշումը։ Եթե անգամ խնդիր չունեք ճնշման հետ, այս դիրքում նստելը կարող է հանգեցնել առողջական վիճակի վատթարացմանը։ Այս ամենի առաջին պատճառը մի ծունկը մյուսի վրա դնելն է, ինչի արդյունքում սիրտը ստիպված է լինում ավելի մեծ արագությամբ արյուն մղել՝ օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը պահպանելու համար։
  • Այս դիրքում երկար նստելը ազդում է նաև հոդերի վրա և առաջացնում է հոդերի տեղաշարժման մեծ վտանգ։ Բացի այդ՝ ոտքերը խաչած նստելը կարող է հանգեցնել «սարդոստայն»-ի առաջացմանը Ձեր ոտքերի վրա, քանի որ այս դիրքում ավելանում է ճնշումը՝ մազանոթների և երակների մեջ։

Եվ վերջում, ոտքերը խաչած դիրքում օրական 3 ժամից ավել նստելու հետևանքով Ձեզ մոտ կարող է խախտվել կեցվածքը, ինչպես նաև առաջանալ մեջքի ստորին հատվածի և պարանոցի ցավեր։


Այս պատճառները ավելի քան բավական են, որ ոտքերը խաչած դիրքով այլևս երբեք չնստեք։

loading...