Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի պատռած-ծակած վերք՝ աջից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Թորոսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Հրազդան» մարզադաշտի մոտից։

Ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիճաբանությանը մասնակցել են 20-ից ավելի երիտասարդներ, որտեղ էլ տեղի է ունեցել ծեծկռտուք ու հնչել են կրակոցներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 2 հատ փամփուշտ, 1 հատ կրակված պարկուճ և արնանման հետքեր։

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ։


Աղբյուրը՝ 1.am

loading...