Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ սալորը պետք է 4 անգամ եփել: 1 կգ տղեմալի պատրաստելու համար պետք է 4 կգ սալոր:
Սալորը լցնել կաթսայի մեջ, և վրան ջուր լցնել այնքան, որպեսզի դրանք ծածկվեն ջրով: Այն եփել այնքան, մինչև սալորները ամբողջությամբ եփվեն: Ընթացքում խառնել այն: Ապա այն մաղով անցկացնել, որպեսզի դրա կորիզներն ու կեղևը առանձնացվեն: Հետո կրկին այն եփել, ու ընթացքում այն խառնել:
4 կգ սալորի դեպքում անհրաժեշտ է 4 տրցակ սամիթ, 4 տրցակ համեմ, 4 միջին գլուխ սխտոր, 2 ոչ մեծ չափի կծու պղպեղ, խմելի-սունելի, ըստ ճաշակի աղ:
Կանաչեղենը մանր կտրատել, սխտորը մանր կտարտել: Այս ամենը լցնելուց հետո եփել 5 րոպե:
Սոուսը պատրաստ է:
Նյութի աղբյուր
loading...