«Այն ինչ կատարվել է այսօր, իհարկե, կդառնա (ավելի ճիշտ արդեն դարձել է) լայն հասարակության քննարկման առարկա: Կարծում եմ, որ գործը բացահայտելու մեջ ամենաշատը պետք է շահագրգռված լինի ԱԱԾ-ն: Համաշխարհային պրակտիկայում նման դեպքեր եղել են… և շատ են եղել:
Սկսած 70-նների <<Ուոթերգեյթից>> մինչև մի քանի տարի առաջ ի հայտ եկած ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Գերմանիայի կանցլեր Մերկելին գաղտնալսելուց: Այսինքն գաղտնալսել կարող են ինչպես ներսից, այնպես էլ դրսից: Բայց ես չեմ ուզում մտնել կոնսպիրոլոգիայի դաշտ:
Պարզապես պետք է հասկանալ, թե ո՞ւմ է այս ամենն ավելի ձեռնտու: Իհարկե ինձ շատ դուր եկավ <<կռուտիտ>> չլինելու քաղաքականությունը և ազնվորեն շտապ արձագանքելու մոտեցումը:
Բայց եթե այս պատմությունը շտապ չբացահայտվեց, ապա սա կոնկրետ ինձ համար հետևություններ անելու առիթ կդառնա, որովհետև ես վստահ չեմ լինի, որ չի գախտնալսվում ՊՆ նախարարը, շտաբի պետը, վարչապետը և երկրի անվտանգության համար պատասխանատու այլ պաշտոնյաներ»: