Ծնեբեկը սիրելի ուտեստ է եղել ոչ միայն Հուլիոս Կեսարի համար: Այդ մթերքը սիրել են նաև Լյուդովիկոս 14-րդը և Թոմաս Ջեֆերսոնը: Ինչպես հաղորդում է onedio.ru-ն, ծնեբեկը սիրված է եղել 2500 տարի առաջ դեռևս Հին Հունաստանում և, ինչպես պարզվում է, ոչ իզուր:
1. Ծնեբեկն ավելացնում է օրգանիզմի համար օգտակար բակտերիաների քանակը: Ծնեբեկը շատ հարուստ է բուսական հանքանյութերով: Բացի այդ՝ ծնեբեկի հաճախ օգագործումը կանգնեցնում է վնասական բակտերիաների աճը՝ դրանով ավելացնելով օգտակար միկրոօրգանիզմների քանակը:
2. Ծնեբեկը կուշտ է պահում երկար ժամանակ: Նրանում պարունակվող թաղանթանյութն օգնում է երկար ժամանակ քաղց չզգալ: Իսկ կալորիաների ոչ մեծ քանակը թույլ է տալիս այն օգտագործել որպես դիետիկ կերակուր:
4. Ծնեբեկն օգտակար է ոսկորների համար: Ծնեբեկի օգտագործումը դրական ազդեցություն է ունենում ոսկորների աճի և վնասակար ազդեցություններից ոսկորների պաշտպանության վրա: Ծնեբեկը հարուստ է վիտամին K-ով, որն օգտագործվում է օստեոպորոզի դեմ պայքարում:
3. Ֆոլաթթվի աղբյուր: Ֆոլաթթուն իր բազմաթիվ օգտակար հատկություններով կարևոր դեր է խաղում ԴՆԹ-ի սինթեզի և բջիջների կիսման գործընթացի մեջ:
5. Պարունակում է վիտամին A: Վիտամին A-ն, ինչպես հայտնի է, բարերար ազդեցություն է ունենում տեսողական օրգանի վրա:
6. Ծնեբեկը կերակուր է շաքարախտով հիվանդների համար: Ծնեբեկը, որն օգնում է հսկել շաքարի մակարդակն արյան մեջ, հատկապես օգտակար է շաքարախտով հիվանդ մարդկանց համար:
7. Ծնեբեկը՝ ծերացման դեմ: Շնորհիվ ֆոլաթթվի և այլ «anti-age» պարունակության՝ ծնեբեկը պայքարում է մաշկի և մյուս օրգանների տարիքային փոփոխությունների դեմ:
8. Ծնեբեկը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Հետազոտությունները ցույց են տել, որ ծնեբեկը պարունակում է հակաօքսիդանտներ: Որպեսզի բարձրացնեք օրգանիզմի դիմադրողականությունը, յուրաքանչյուր առավոտ օգտագործեք ծնեբեկով ձվածեղ:
9. Ծնեբեկն օգնում է ազատվել հոգնածությունից և քչացնել սթրեսը: Մագնիումի բարձր պարունակությունն արդյունավետ է հոգնածության և դեպրեսիայի մակարդակի իջեցման համար:
10. Առողջ սիրտ: Ծնեբեկը սրտի լավագույն ընկերներից մեկն է: Այն իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ:
11. Ընդամենը մի փոքր ափսե ծնեբեկը կապահովի Ձեր վիտամին B-ի անհրաժեշտ օրական քանակը: Վիտամին B-ն, որն օգնում է այրել ածխաջրերը, պարունակվում է ծնեբեկի և այլ կանաչ բանջարեղենի մեջ: Բացի նրանից, որ այս վիտամինը դրական է ազդում հորմոնալ ֆոնի վրա, այն նաև բարելավում է հիշողությունը և մտավոր կարողությունները: