Եթե ցանկանում եք զարմացնել ձեր հյուրերին որևէ յուրահատուկ ուտեստով, ապա այս աղցանը ձեզ համար է։
Բաղադրիչներ
- Հավկիթ (պինդ խաշած)՝ 4-5 հատ
- Չոր պանիր՝ 200 գ
- Կրաբի ձողիկներ՝ 200 գ
- Եգիպտացորեն՝ 1 բանկա
- Սոխ՝ 1 հատ
- Մայոնեզ
Պատրաստումը
Վերցնում ենք հարթ ափսե և շերտ-շերտ լցնում իրար վրա պահանջվող բաղադրիչները․Խաշած հավկիթները մաքրում ենք, առանձնացնում դեղնուցն ու սպիտակուցը և առանձին քերում մանր քերիչով: Չոր պանիրը նույնպես անցկացնում ենք քերիչով: Կրաբի ձողիկները և սոխը կտրտում ենք խորանարդաձև:
- 4-5 սպիտակուց
- 100 գ չոր պանիր
- սոխ
- մայոնեզ
- 200 գ կրաբի ձողիկներ
- 0,5 բանկա եգիպտացորեն
- 100 գ չոր պանիր
- մայոնեզ
- 0,5 եգիպտացորեն
- մայոնեզ
- 4-5 դեղնուց
Կարող եք պանրից մի փոքր պահել և վերջում քերել աղցանի վրա:
Բարի ախորժակ:
loading...