Եթե ձեզ հոգնեցրել են խնդրահարույց մաշկը և պզուկների ու ցաների դեմ մշտական պայքարը, օգտվեք այս համապարփակ դեղամիջոցից։ Այն ոչ միայն կմաքրի ձեր մաշկը, այլև լիովին թարմ տեսք կհաղորդի։

Խոսքը ոչ միայն պզուկներից, այլև աչքերի տակի պարկիկներից և սև շրջանակներից, մաշկախտից ու մանր կնճիռներից ազատվելու մասին է։ Անկախ այն բանից, թե դրանցից որն է ձեզ անհանգստացնում, մեր դեղատոմսը համաբուժիչ է։

 

Միակ բանը, որ դրա համար ձեզ անհրաժեշտ է, կարտոֆիլն է։ Սովորական հում կարտոֆիլ և ոչ մի կոսմետիկ միջոց։ Հավանաբար դա փոքր-ինչ տարօրինակ կթվա ձեզ, բայց մեր եղանակը արդեն մեկ շաբաթից հիանալի արդյունքի է հանգեցնում։

Լավագույն միջոցը պզուկների դեմ

Վերցրեք միջին չափի մեկ կարտոֆիլ և լավ լվացեք։ Մի կլպեք, քանի որ կարտոֆիլի կճեպը կարևոր սնուցող նյութեր է պարունակում։ Այնուհետև կլոր-կլոր կտրտեք և անցեք գործի։

Գեղեցության բաղադրատոմս

  1. Նախապատրաստություն

Դեմքը լվացեք օճառով կամ ուրիշ մաքրող միջոցով։ Այնուհետև չորացրեք։

  1. Մերսում

Այս փուլում տեղի է ունենում դեմքի մաշկի մաքրում։ Վերցրեք կարտոֆիլի կտոր և սկսեք դեմքը մերսել։ Մոտ 10 րոպե շրջանաձև շարժումներով զգուշորեն տրորեք դեմքը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձրեք խնդրահարույց տեղերին, բայց շատ ուժեղ մի սեղմեք։ Կարելի է մի քանի կտոր կարտոֆիլ օգտագործել։

 

  1. Դիմակ

Հաջորդ քայլի համար ձեզ պետք կլինեն բլենդեր և մնացած կարտոֆիլը։ Մանրացրեք կարտոֆիլը, ազատվեք խոշոր կտորներից, իսկ մնացածը լցրեք ամանի մեջ։ Զանգվածը կարող է լինել հեղուկ կամ մածուցիկ, բայց դա նշանակություն չունի։

 

Ավելի լավ արդյունքի հասնելու համար ստացված շիլային կարելի է ավելացնել ալոեի  հյութ, բայց ոչ մի դեպքում՝ ջուր։ Դրանից հետո կարող եք վերադառնալ մերսման։

  1. Ավարտ

Բոլոր պրոցեդուրաների վերջում լվացեք դեմքը գոլ ջրով և լավ չորացրեք մաշկը։

Ինչո՞ւ հատկապես կարտոֆիլ։ Պատասխանն ակնհայտ է․ կարտոֆիլը պարունակում է բազում վիտամիններ ու հանքանյութեր, որոնք հաճախ հանդիպում են կոսմետիկ միջոցներում։ Կարտոֆիլն օգնում է այրվածքների մեղմացմանը և անգամ սափրվելուց հետո տղամարդկանց մաշկի չգրգռմանը։ Միայն պետք է խուսափել բաց վերքերի մեջ հյութ ընկնելուց։

Ահա և վերջ։ Կարտոֆիլային պրոցեդուրաները շարունակեք առնվազն 7 օր ,և արդյունքը ձեզ շատ կգոհացնի։

 
loading...