Բաղադրիչներ

  1. Շամպինիոն – 500 գ
  2. Արևածաղկի ձեթ – 120 մլ
  3. Սխտոր – 3 ատամիկ
  4. Հատիկ սև պղպեղ – 10 հատ
  5. Շաքարավազ – 2 թ/գ
  6. Աղ – 1 թ/գ
  7. Դափնու տերև – 4 հատ
  8. Քացախ (6%) – 60 մլ

Պատրաստման եղանակը

  1. Սունկը լավ լվանալ, կիսել:
  2. Պատրաստել մարինադը. կաթսայի մեջ խառնել քացախը, ձեթը, շաքարավազը, աղը, պղպեղը և դափնու տերևը:
  3. Մարինադի մեջ ավելացնել սունկը, ավելացնել նաև ճզմած սխտորը և դնել կրակի վրա: Եռալուց հետո եփել 5 րոպե:
  4. Վերցնել կրակից, սունկը լցնել բանկաների մեջ, վրան ավելացնել մարինադը: Սառեցնել և դնել սառնարանի մեջ: 4 ժամ անց շատ համեղ նախուտեստը պատրաստ է:
loading...