Մաշկը խոշորագույն օրգան է, որն ընդգրկում է մեր ողջ օրգանիզմը և մեզ պաշտպանում արտաքին ագրեսորներից: Ահա թե ինչու պետք է մշտապես խնամենք մեր մաշկը: Քանի որ ոտքերը չեն երևում, մենք հիմնականում անտեսում ենք դրանց խնամքը: Արդյունքում` ճաքած կրունկներ, չոր մաշկ, կոշտուկներ, ոտքերի քոր, սնկեր և ինֆեկցիաներ: Անհարմարավետ կոշիկը, վատ սնունդը և մաշկի մեջ խոնավության բացակայությունը նույնպես կարող են ոտքերի տհաճ խնդիրների պատճառ դառնալ:
Այս պարզ միջոցը Ձեզ կօգնի թեթևացնել սիմպտոմները: Բացի դրանից, այս միջոցն օգնում է երակների վարիկոզ լայնացման դեմ բուժման գործում:
Եվ այսպես, այս միջոցի պատրաստման համար անհրաժեշտ է
- 1 ճաշի գդալ քրքում
- 1 բաժակ բժշկական սպիրտ
- 10 հաբ ասպիրին
Պատրաստման եղանակը
Վերցրեք պլաստիկե տարա և սպիրտը լցրեք մեջը: Ավելացրեք 1 ճաշի գդալ քրքումը և լավ խառնեք: Վերցրեք ասպիրինի հաբերը և փոշիացրեք: Այն ավելացրեք սպիրտի և քրքումի զանգվածին և կրկին խառնեք: Վերջապես փակեք տարան կափարիչով և թրմեք 24 ժամվա ընթացքում:
Ինչպե՞ս դա օգտագործել
Ոտքերը լվացեք, խառնուրդը քսեք ոտքերին, ապա յուրաքանչյուր ոտքը փաթաթեք բամբակյա կտորով և վրայից պոլիէթիլենային տոպրակ անցկացրեք: Գուլպա հագեք: Կրկնեք ամեն գիշեր: Առավոտյան ոտքերը լվացեք տաք ջրով ու խոնավեցրեք քսուքով: Լավագույն արդյունք ստանալու համար բուժումը շարունակեք 10 օր: Դուք կազատվեք ոտքերի կոշտուկներից, կրունկների ճաքից, ինչպես նաև հաջողությամբ կբուժեք երակների վարիկոզ լայնացումը: