Բաղադրությունը

տաք ջուր – 1 և 1.3 բաժակ
չոր խմորիչ – 2 թեյի գդալ
շաքարավազ – 2 ճաշի գդալ
աղ
վանիլին
բուսայուղ – 30 մլ
ալյուր – 4 բաժակ

Կրեմի համար
ձու – 1 հատ
շաքարավազ – 1 բաժակ
վանիլին
ալյուր – 3 թեյի գդալ
կաթ – 1 բաժակ
շաքարի փոշի
բուսայուղ տապակելու համար

Պատրաստման եղանակը

Լցնել 55 աստիճանի ջուր: Շաքարավազը և խմորիչը ցանել վրան: Ծածկել, թողնել 10 րոպե: Ջրի վրա փրփուր պիտի առաջանա: Ավելացնել աղ, վանիլ, կարագ, հարել: Ավելացնել ալյուր, խմոր հունցել, որ ձեռքերի չկպչի: Ծածկել, թողնել 10 րոպե, նորից հունցել, ծածկել, մի ժամ թողել տաք տեղում: Պատրաստել կրեմը: Շաքարավազը, ալյուրը, ձուն, վանիլը լցնել կաթսայի մեջ, ավելացնել սառը կաթ, խառնելով եփել միջին բարձրության կրակով, մինչև թանձրանա: Մեկ ժամ հետո խմորը բաժանել երկու մասի, ամեն մեկը բացել 5 մլ հաստությամբ, թեյի բաժակով շրջանակներ կտրել, մեջը դնել ոչ լիքը թեյի գդալ կրեմ, փակել երկրորդ շրջանակով, ծայրերը փակել, շարել յուղած սինու վրա, թողնել 15 րոպե: Կաթսան լցնել բուսայուղով` մոտ 3 սմ և թխել փքաբլիթները ամեն կողմից կես րոպե: Թողնել մի քիչ սառչեն, շաքարի փոշի ցանել: Մատուցել տաք կակաոյի հետ:

loading...