Լավագույն միջոցը

Որպեսզի սրբիչը նորից պատշաճ տեսքի գա ու նորի նման լինի, վերցրեք սովորական լվացքի օճառն ու պոլիէթիլենային տոպրակ։ Թրջեք սրբիչը, հանգամանորեն օճառեք։ Այնուհետև սրբիչը դրեք տոպրակում։ Բերանը մի կապեք։ Տոպրակը դրեք միկրոալիքային վառարանում, միջին ջերմության վրա։ Թողեք 1,5 րոպե։ Զգուշորեն հանեք վառարանից, այնպես, որ չվառվեք։ Ողողեք մաքուր ջրում։ Բծերն ու տհաճ հոտը վերացել են։

Օգտակար խորհուրդներ

1․ Խոհանոցի համար խավավոր սրբիչներ մի գնեք, քանի որ դրանք արագ են կեղտոտվում, փնթի են թվում, հետն էլ ուշ են չորանում։

2․ Ընտրեք վուշե և բամբակյա, վաֆլանախշ սրբիչներ․ դրանք լավ են լվացվում և երկար ժամանակ տեսքը չեն կորցնում։

3․ Եփել-թափելու ժամանակ օգտագործեք մուգ սրբիչներ․ կեղտոտվածությունն այնքան էլ նկատելի չլինի։ Որպեսզի տեքստիլ արտադրանքը քիչ կեղտոտվի, յուղոտ ձեռքերը լվացեք և չորացրեք թղթե անձեռոցիկով։

4․ Սրբիչները փոխեք 2 օրը մեկ, որ դրանք ծայրահեղ վիճակի չհասցնեք։

5․ Մի քանի սրբիչ օգտագործեք․ մեկը՝ ամանեղենի համար, մյուսը՝ տաք կաթսաների, երրորդը՝ սեղանի, չորրորդը՝ ձեռքերը չորացնելու։

6․ Որպեսզի խոհանոցը փնթի տեսք չունենա, օրվա ընթացքում օգտագործած սրբիչները պահեք գեղեցիկ գործած զամբյուղում։

Ինչպես տեսնում եք, խնդրի լուծման համար հեռու գնալ պետք չէ։ Այս մեթոդով լվացեք սրբիչները և ընտանեկան օջախի անկրկնելի պահապան մնացեք։

Աղբյուրը՝ bestinfo.am

loading...