Primenews.am-ի թղթակիցը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների սկանդալային գաղտնալսման թեմայի շուրջ զրուցել է Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ և Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի (Ժարիտ Գրիշ) հետ:
Գրիշա Սարգսյանը դատապարտում է կատարվածը և նշում, որ հակահեղափոխական ուժերի դավաճանությունը պետության նկատմամբ աններելի է:
«Դա դավաճանությունն էր Հայաստանի հանրապետության, երկրի պետականության, և ՀՀ անվտանգության նկատմամբ: Ցավում եմ կատարվածի համար, սակայն կարևորում եմ ՀՀ վարչապետի կողմից տրված արագ արձագանքն ու հակահարվածը, որը հայ ժողովրդին կրկին անգամ տրամադրեց լինել և մնալ ՀՀ վարչապետի կողքին: Ես Փաշինյանին հորդորել և հորդորում եմ` անցնել հրատապ քայլերի: Դա պետք է լինի ոչ թե խաղաղ պայմանների, այլ ռազմական և արտակարգ իրավիճակների օրենքով:
Ես և իմ ղեկավարած կառույցի անդամները անվերապահորեն շարունակելու ենք աջակցել գործող վարչապետին: Պատրաստ ենք առաջին իսկ հրահանգից առաջ նետվել և վնասազերծել զինված խմբավորումներին, ինչպես 1990-ական թվականներին: Մենք կօգնենք , որ կարգ ու կանոն աշխատի և ապահովվի պետական ինստիտուտների բնականոն աշխատանքը»,-ընդգծեց Գրիշա Սարգսյանը:«Պետք է ոչնչացնել բոլոր տեսակի հակահեղափոխականների լծակները, որ երկիրը կարողանա իր բնականոն հունով աշխատել:Դրա համար հարկավոր է, որ անիմիջապես կալանավորվեն երկրի դավաճանները և կասեցվի ՀՀԿ-ի գործնեությունը: Պետք է սանձվեն բոլոր օլիգարխները, իրենց հանցավոր խմբավորումներով հանդերձ: Պետք է մաքրվի երկիրը և օր առաջ օրինականություն հաստատվի:
Աղբյուր՝ Primenews.am