Այսօր Նորք – Մարաշում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ, Երևանի ավագանու ընտրություններին « Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ թույլ չեն տա հեղափոխության էյֆորիայի վրա փորձեն Երևանը վերցնել մարդիկ, ովքեր կառավարումից բան չեն հասկանում․

«Չի կարող մի քաղաքական ուժը հավակնել քաղաքական մենիշխանության, անցել են այդ ժամանակները։ Չի կարելի պարտադրել, ասել՝ պետք է գնաք եւ ընտրեք, երկիրը բաժանել սեւերի ու սպիատակների, մենք բոլորս մեկ ենք, չպետք է թշնամանք մտցնել հայի ու հայի միջեւ, բարիկադ անցկացնել երեւանցիների միջեւ:

Միակ բարիկադը լուծված ու չլուծված խնդիրներն են, եւ մենք գնալու ենք չլուծված խնդիրների հետեւից»։

«Մենք լավ ենք հիշում ՀՀՇ-ի ժամանակները, երբ ասում էին՝ պոլի փայտ լինի, միայն ՀՀՇ-ից լինի, ՀՀԿ-ն ասում էր՝ ստահակ լինի, միայն ՀՀԿ-ից լինի։ Թույլ չտաք, որ ձեզ պարտադրեն մեկ քաղաքական ուժի դիկտատուրա։Զոհրաբյանը համոզված է, որ Փաշինյանը փորձում է սեփական վարկանիշի հաշվին իր թեկնածուին առաջ տանել ․

Հեղափոխությունը չի եղել, որ գաք, պարտադրեք մի թեկնածուի, որը բացարձակապես հեռու է Երեւանի կառավարումից, քաղաքը վերածելու է «Երեւան պրոդաքշընի» եւ բիզնես նախագծի»։

Աղբյուր՝ Shabat.am

loading...