Բաղադրիչներ: Խմորի համար՝ ալյուր — 250 գր, ձու — 4 հատ, կարագ — 80 գր, ջուր — 250 մլ, բուսայուղ — 300 մլ:

Օշարակի համար՝ ջուր — 200 մլ, շաքարավազ — 200 գր, հյութ կիտրոնի — 20 մլ

Պատրաստման եղանակ`

1.Պատրաստում ենք խմորը: Ջուրն ու կարագը եռացնում ենք, ավելացնում ալյուրն ու մի քանի րոպե եփում:

3.Բուսայուղը տապակի մեջ շիկացնում ենք և հրուշակեղենային պարկի ատամնավոր գլխադրով 2-3 սմ երկարությամբ թուլումբաներ ձևավորում: Բոլոր կողմերից տապակում ենք, որպեսզի ոսկեգույն դառնան:2.Խմորը սառեցնում ենք և ավելացնում ձվերը, ինչից հետո լավ խառնում ենք:

4.Պատրաստում ենք օշարակը: Ջուրը, շաքարավազը և կիտրոնահյութը եռացնում ենք և 15 րոպե եփում: 5.Պատրաստի թուլումբաները 10-15 րոպեով դնում ենք օշարակի մեջ:

tulumba-6

Ի դեպ, եթե շատ եք թուլումբա պատրաստել, ապա կարող եք սառնարանում պահել, բայց առանց սննդային թաղանթով կամ փաթեթով ծածկելու, որպեսզի շնչեն:

Աղբյուր

 
loading...