Քաղաքագետ Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Ինչու՞ է Իլհամ Ալիևի որդին մեկնել բանակ

Ադրբեջանական պետական AzTV-ն հեռուստառեպորտաժ է տարածել,ըստ որի այսօր Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության զորամասերից մեկում տեղի է ունեցել ապշերոնյան սուլթանի որդու՝Հեյդարչիկ Ալիևի երդմնակալությունը,որին ներկա են գնտվել երկրի նախագահը և փոխնախագահը,ովքեր համատեղության կարգով նաև Հեյդարչիկի հայրիկն ու մայրիկն են…

Նախ, Ադրբեջանի բռնապետը հարազատ հասարակությանը ցույց է տալիս,որ հետ չի մնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից,ով իշխանության գալուց օրեր անց իր որդուն բանակ ճանապարհեց Արցախ…Ալիևը փորձում է հարազատ հասարակությանը ևս ապացուցել,որ Իլհամչիկը ադրբեջանական բանակում ծառայող մյուս ասկյարների նման է ,և նա մտադրություններ չունի իր սրբացված ընտանիքի կարգավիճակն օգտագործելով հարազատ տղային ծառայությունից ազատել…Իլհամչիկի բանակ գնալով Ալիևները մի «կրակոցով մի քանի նապաստակ են փորձում սպանել»…

Երկրորդը,բանակ ուղարկելով Իլհամչիկին Ալիևը նաև հարազատ հասարակությանը փորձում է համոզել,որ իր տղայի առողջական խնդիրների մասին խոսակցությունները զրպարտություն են,որ իր որդին առողջ է և նույնիսկ ծառայում է ԱԱԾ ենթակայության տակ…Հիշեցնեմ,որ գրեթե մեկ տարի առաջ իսրայելական «Հաարեց»-ում լույս տեսած հոդվածում հրեական պետության զբոսաշրջության նախարար Յարիվ Լևինը անկեղծացել և հայտարարել էր,որ Իլհամ Ալիևի կինը և որդին մի քանի ամիս առաջ 6 միլիոն դոլարով տուն են գնել Հայֆայում,որի անվտանգությունն Ալիևների խնդրանքով ապահովել են տեղի անվտանգության մարմինները…

«Ադրբեջանի նախագահի որդին արդեն մի քանի ամիս է գտնվում է այդ վիլլայում՝ իսրայելցի հմուտ բժիշկների հսկողության տակ և այդ ընթացքում նա ապաքինվել է ծանր հիվանդությունից» ,-մանրամասնել էր Լևինը…Իսրայելցի նախարարի այս հայտարարությունը ուղղակի սկանդալ առաջացրեց Բաքվում,որտեղ շատ վաղուց,ասեկոսեների մակարդակով,քննարկվում էր Հեյդարչիկի հոգեկան խնդիրների մասին տեղեկությունները…

Չնայած Ալիևների բոլոր ջանքերին,որից մեկը նաև «Հաարեց»-ում լույս տեսած հոդվածի հեռացումն էր կայքից,Հեյդարչիկ Ալիևի հիվանդ լինելու փաստը շատ ակնառու է…21-ամյա երիտասարդի instagram-յան էջում տեղադրված նկաներում վերջինիս փնթի տեսքը և ոչինչ չասող հայացքը միանգամից աչք է զարնում…

Երրորդը,չնայած այն հանգամանքին,որ որպես իրեն հաջորդող Իլհամ բաբան պատրաստում է իր ավագ դստերը՝ Լեյլային,բայց նաև չի մոռանում,որ ժամանակին հորը՝ Հեյդար Ալիևին,նրան քննադատողները մեղադրում էին դասալքության և կեղծիքնորով գեներալի կոչում ստանալու մեջ…Այդ հանգամանքը հաշվի առնելով է նաև,որ հիմա Մեհրիբան խանումի ամուսինն իր հոգեկան խնդիրներ ունեցող որդուն բանակ է ուղարկում…Մեկ էլ տեսար պապիկի պես բախտը բերի ու դառնա ղեկավար…Ինչու՞ չունենա բարձրագույն զինվորական կոչում…

Ինչ վերաբերվում է Իլհամչիկի ծառայության վայրին,ապա դա գաղտնի է պահվում..Չեմ զարմանա,եթե պարզվի,որ իշխանական ԶԼՄ-ների կողմից կազմակերպված՝»Այսօր տեղի է ունեցել Հեյդար Ալիևի զինվորական երդմնակալությունը » ֆոտոսեսիայից հետո Ալիևների դեբիլիկն իր ծառայությունը շարունակի իրենց տանը՝ մայրիկի և իրեն ոչ ադեկվատությամբ չզիջող Լեյլա «да, да, да, да, да » քույրիկի կողքին…

Հ.Գ.Իմ կողմից ավելացնեմ,որ շատ լավ կլիներ,եթե ադրբեջանական բանակում Հեյդարչիկի նման ծառայողներ շատ լինեին…»:

loading...