Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական «Իմ քայլը» դաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Մեր հերթական բազմամարդ հանրահավաքից հետո սոցցանցերն եմ ստուգում, ու, դու մի ասա, մարդ ա վատացել։

Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական #իմքայլըդաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը»։Քաղաքական դիսկուրսի լեզուն քուչի շփման մշակույթի հետ խառնած անձանց, ովքեր խոսում են արժեքներից ու սկզբունքայնությունից, խնդրում եմ քնելուց առաջ վերհիշել իրենց քաղաքական հետագիծը։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» «Առաքելություն» կուսակցության հետ միասին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքն է ներկայացնում:

loading...