Վերջին օրերին հայկական երկու բանակների պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակում, հատկապես առաջնագծում, լուրջ խնդիրներ են առաջացել, որի արդյունքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և մի շարք ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում գեներալներ, բարձրացել են առաջնագիծ, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին։

Հասանովը այցելել է կոնկրետ այն դիրքերը, որոնց ուղղությամբ կատարվել է պատժիչ գործողություններ ու դրանք մեծ վնասներ են կրել։ Այսինքն Զաքիր Հասանովը այցելել է իր այն դիրքերը, որտեղից խաղաղ բնակչության վրա կրակելու հրամանը արձակել է անձամբ ինքը, սակայն այս անգամ ևս ձախողվել է այդ գործողությունը։

Ընդհանրապես, այն բոլոր ռազմական գործողությունները, որոնք ղեկավարում է անձամբ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ավարտվում են ձախողումներով և մեծ կորուստներով, ապացույցները իրականում շատ են ու դա է Ալիև-Հասանով հարաբերությունների լարված լինելու թերևս ամենագլխավոր պատճառը։

Աշոտ Ասատրյան

 Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

loading...