«Ես դժվարանալու եմ ելույթ ունենալ: Ասեմ թե ինչու: Լավ չեմ իմանում թե այդ օրվա Իմ քայլի հանրահավաքը որտեղ է: Եվ երբ եկանք այս թաղամասը, հոգիս տակնուվրա եղավ: Երբ մի քաղաքացի ինձ տվեց էս բուկլետը: 2017 թ. երեւանի ավագանու ընտրության արշավին մենք անցնում էինք կրպակների արանքով, մարդիկ անընդհատ հաց էին հյուրասիրում մեզ:
Դա շատ խորհրդանշական եւ ինձ համար անմոռանալի պահ էր: Երեւի իմ քաղաքական գործունեության համար ամենակարեւոր պահերից մեկը, որովհետեւ հացի ամեն պատառը կուլ տալիս ինձ համակում էր այն զգացողությունը, որ ես ուխտ եմ կնքում մեր ժողովրդի հետ: Հացը մեզ համար ունի առանձնահատուկ արժեք: Հիմա կարող եմ ասել, որ այդ ուխտը պահված է, հացը հարամ չի արված», Իմ քայլը դաշինքի հանրահավաքին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այդ ուխտը չի ավարտվել, նոր փուլ է մտել ու լինելու է հավիտյան, որովհետեւ լինելու է ժողովրդին ծառայող, ժողովրդի առջեւ խոնարհվող իշխանություն, ասել է նա:
Նա նշեց, որ Իմ քայլի հավաքի մասնակիցների կեսը երեխաներ են, ովքեր այս ընտրությանը ձայնի իրավունք չունեն, բայց նաեւ նրանք են մասնակցել հեղափոխությանը: Նրանց ապագայի հանդեպ ոտնձգություն կատարողներին ոչ միայն կպառկեցնենք, այլեւ պատերով կտանք, ասել է Նիկոլ Փաշինյանը: