Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ի դեպ՝ Նաիրա Զոհրաբյանը շատ խոցելի քայլ է արել ու շնորհակալ պետք է լինի, որ Հայկ Մարությանը այլ ֆորմատ է առաջարկել:

Հայկ Մարությանին բավական կլիներ անցած երկու գումարման ավագանիների ԲՀԿ խմբակցության քվեարկությունների փաթեթը թևի տակ դներ գնար եթեր, փռեր Նաիրայի դեմն ու պահանջեր բացատրել, թե ինչպես է պատահել, որ բոլոր քվեարկություններում, գրեթե անխտիր, ԲՀԿ-ն քվեարկել է ՀՀԿ-ի հետ նույնատիպ:

Եթերաժամանակը չէր հերիքի, որ իմ ընկեր Նաիրան բացատրեր՝ սկսած կարմիր գծերից, տրանսպորտի գինը թանկացնելուց, ուռճացված բյուջեները հաստատելուց մինչև…ԲՀԿ խմբակցությունում Իրինա Քոչարյանի ներկայությունը: ԲՀԿ-ն արժե շնորհակալություն հայտնի, որ ամեն ինչ այսպես ավարտվեց:

loading...