Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ — 100գր
- շաքարավազ — 120գր
- ձու — 3 հատ
- մեղր — 250գր
- սոդա — 1թ/գդ
- ալյուր — 350գր
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ — 500մլ
- թթվասեր — 750գր
- շաքարի փոշի — 120գր
- կոնյակ — 1ճ/գդ
Պատրաստման եղանակ
Կաթսայի մեջ լցնում ենք կարագը, շաքարավազը, ձուն, մեղրն ու սոդան և դնում ջրի գոլորշու վրա, որպեսզի հալվի: Ապա տեղափոխում ենք կաթսան միջին կրակի վրա, տաքացնում (անընդհատ խառնելով), եփում 5 րոպե և հանում կրակի վրայից:
Ստացված զանգվածին ավելացնում ենք ալյուրն ու խառնում(պետք է ստացվի ջրիկ խմոր): Պատրաստի խմորը փակում ենք կափարիչով և տեղափոխում սառնարան 8-12 ժամ:
Բաժանում ենք խմորը 8 գնդի, թողնում ենք 2-3 գունդը մնացած գնդերը դնում ենք սառնարան, որպեսզի խմորը չհալվի:
Մեզ պետք կգա 3 նույն չափսի պերգամենտային թուղթ(2-ի վրա հերթականությամբ կգրտնակենք խմորը ու կթխենք ջեռոցում, իսկ 1-ի վրա կսառեցնենք պատրաստի կորժերը):
Պերգամենտային թղթի վրա շաղ ենք տալիս մի փոքր ալյուր, ապա վրան գրտնակում ենք խմորի գունդը, բացում և կտրում 25սմ տրամագծով շրջան:
Պատրաստի շերտերը պերգամենտային թղթով և կտրատված խմորի կտորներով դնում ենք ձևամանի մեջ և թխում ջեռոցում 5 րոպե 180 աստիճանում:
Պատրաստի կորժերը դնում ենք պերգամենտային թղթի վրա, որ սառչի իսկ թխված խմորի կտորները մանրացնում ենք բլենդերի միջոցով:
Կրեմի համար հարում ենք սերուցքը, շաքարի փոշին ու կոնյակը:
Առանձին ամանի մեջ ձեռքի հարիչով հարում ենք թթվասերն ու ավելացնում սերուցքային զանգվածի վրա: Ստացված կրեմը խառնում ենք, քսում կորժի վրա և ծածկում մյուս կորժով:
Կրկնում ենք նույն գործողությունը մինչև կորժերը վերջանան, ապա ամբողջությամբ պատում ենք տորթը կրեմով ու վրան շաղ ենք տալիս մանրացված թխվածքի կտորները:
Թողնում ենք, որ կրեմը ներծծվի 7-8 ժամ և մատուցում:
Լեհական մեղրով տորթի վրա մանրացված թխվածքի փոխարեն կարելի է լցնել կոկոսի քերուկ սպիտակ տորթ ստանալու համար: