Եթե եղունգի վրա սև բիծ է հայտնվել, Ձեր քայլերն ուղղեք ոչ թե գեղեցկության սրահ, այլ անհապաղ դիմեք բժշկի: Հհնարավոր է, որ դա վկայում է մաշկի քաղցկեղի առկայության մասին, որը կոչվում է եղունգի մելանոմա: Եղունգի տակ հայտնված բիծը վկայում է քաղցկեղի հազվագյուտ հանդիպող տեսակի մասին:

Այն իրենից ներկայացնում է քաղցկեղի ագրեսիվ տեսակ և դրա առկայության դեպքում եղունգի տակ ուղղահայաց մուգ բիծ է առաջանում: Եղունգի մելանոման տարածվում է արագորեն և ներթափանցում է շրջակա հյուսվածքների մեջ: Ի տարբերություն մաշկի քաղցկեղի այլ տեսակների, մելանոմայի այս տեսակը չի առաջանում արևի լույսից: Բժիշկները կարծում են, որ եղունգի մելանովմայի առաջացման պատճառը վնասվածքներն են:

loading...