Սովորաբար սուրոգատ մոր իրավասությունները դադարում են երեխայի ծնվելուց անմիջապես հետո: Երեխային անհամբեր սպասող «կենսաբանական» ծնողները վերցնում են երեխային և վայելում ծնող լինելու բերկրանքը: Սակայն այս դեպքում ամեն ինչ այլ էր: Սուրոգատ մորը տեղավորեցին հիվանդանոցում և նախապես որոշված էր, որ զույգ երեխաները լույս աշխարհ էին գալու կեսարյան հատմամբ: Փոխնակ մայրը շատ էր անհանգստանում փոքրիկների համար: Հաջորդ օրը լույս աշխարհ եկան փոքրիկները:
Սակայն, ի զարմանս ողջ բժշկական անձնակազմի, ոչ մի կերպ հնարավոր չէր լինում կապ հատատել ծնողների հետ: Միայն հաջորդ օրը եկավ հայրիկը, մի քանի րոպե մնաց բժշկի սենյակում ու հեռացավ, նույնիսկ չհարցնելով երեխաների մասին: Շուտով հիվանդասենյակ մտավ բուժքույրը և հայտնեց, որ ծնողները հրաժարվում են վերցնել երեխաներին, քանի որ պատրաստվում են բաժանվել: Երկու ժամ անց բժշկի կաբինետ մտավ սուրոգատ մայրը և հայտնեց իր որոշման մասին: Նա չէր կարող իր երեխաներին թողնել բախտի քմահաճույքին: