Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Անասելի տհաճ է դիտել, թե ինչպես է այս պահին երկիրդ ղեկավարող անձը իրեն պահում ժամանակին ինչ-որ բանից նեղացած, բարդույթների կաղապարներում մնացած եւ անհավասարակշիռ մարդու պես։
Իր կողմից մոլորեցված մարդկանց թիկունքում պախկվելով հերոս չեն դառնում։ Բեմերից ինքնամոռաց էքստազի մեջ ընկնելով հերոս չեն դառնում։ Մեկի խոհեմությունը շահարկելով հերոս չեն դառնում։
Իրավիճակի ողջ տրագիզմն այն կլինի, եթե պատմական հեռանկարում պարզվի, որ Նիկոլ Փաշոնյանը իրականում հերթական Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին։Հակահերոս են դառնում։
Ասել եմ, էլի եմ կրկնում։ Ուզում ես երկա՞ր մնալ վարչապետ, գործով զբաղվիր։ Մարդկանց հույսերը արդարացրու, երկիրս ուժեղացրու, բարիք ստեղծիր։
Թե չէ մի օր, երբ մարդիկ նիրհից արթնանան ու քեզ թափ տան իրենց խաբելու համար, ՀՀԿ-ն էլ չի կարա փրկի։