Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես շատ գոհ եմ, որ այս աշխատանքային օրը նորից դարձավ աշխատանքային: Եկեղեցին վաղուց էր պետք զատել պետությունից, ինչպես գրված է գրքերում: Առաջիկայում «կրոնի պատմություն» առարկան պիտի հանվի դպրոցներից:
Այդ պատմությունը անշուշտ կարևոր է և հեշտությամբ կարող է դասավանդվել «պատմություն» առարկայի մեջ, առանց հատուկ առարկայի վերածվելու, ինչպես առաջներում էր:
Հիմա, խնդրում եմ ինձ ցույց տալ մոտակա Գողգոթան` գնամ հանձնվեմ»:Այլապես պիտի առաջարկեմ մտցնել այսպիսի առարկաներ ևս` «գիտության պատմություն», «ճակատամարտերի պատմություն», «դիվանագիտության պատմություն», «գաղութատիրության և կայսրությունների պատմություն», վերջապես՝ «մաթեմատիկայի պատմություն», «Սպարտակի պատմություն» և այլ զարմանազան պատմություններ («խոհանոցի պատմություն», «կռապաշտության պատմություն» ու «Վլեի և Ուզբեկի պատմություն» առարկաները՝ մտքներս: