Սա կապված է բազմաթիվ ավանդույթների հետ, որոնք գոյություն ունեն Ճապոնիայում և հենց դրա համար էլ այնտեղի բնակիչները ունեն ամուր առողջություն։
Իրականում այստեղ չկա ոչ մի գաղտնիք։ Ամբողջ խորամանկությունը կայանում է բրնձի օգտակարության մեջ։
Բրինձը պարունակում է շատ կարևոր սնուցող նյութեր, այդ թվում նաև լինոլենային թթու, որոնք համարվում են հզոր հակաօքսիդանտներ՝ օգնելով կոլլագենների արտադրմանը։ Դրանք օգնում են վերացնել կնճիռները և դանդաղեցնում ծերացման ընթացքը, քանի որ հենց կոլլագենն է պատասխանատու մաշկի առողջության համար։
Ամբողջ ճշմարտությունը նրանում է, որ բրինձը՝ ամեն ինչ է, ինչը ձեզ հարկավոր է քսուքների, կրեմների և այլ մթերքների փոխարեն, որոնք սովորաբար օգտագործում եք կնճիռների և այլ մաշկային խնդիրների դեպքում։
Համաձայն հին ճապոնական բաղադրատոմսի, բրինձը օգտագործվում է դեմքի դիմակ պատրաստելու համար և այս մթերքը՝ միակ միջոցն է, որը ձեզ երբևէ պետք է գալու։
Բաղադրիչներ՝
- 1 ճաշի գդալ մեղր,
- 3 ճաշի գդալ բրինձ,
- 1 ճաշի գդալ կաթ,
Ինչպե՞ս պատրաստել։
1. Եռացրեք նշված քանակությամբ բրինձը 1 բաժակ ջրի հետ։ Եռացրեք 3 րոպե, իսկ հետ հանեք այն կրակից։ Դրանից հետո, երբ խառնուրդը կսառի, քամեք բրնձի ջուրը և ապակե տարայով դրեք սառնարանում։
2. Դրանից հետո վերցնում ենք բրնձի թուրմը և խառնում այն մեղրի ու կաթի (տաք) մինչև մածուկ ստանալը։ Դա կարող եք անել կամ մեխանիկորեն կամ կարող եք օգտագործել հարիչ։
3. Այս դիմակը օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացեք դեմքը։ Դիմակը քսելուց զգուշորեն մերսեք մաշկը շրջանաձև շարժումներով։ Թողեք դիմակը 15 րոպե, այնուհետև լվացեք դեմքը տաք ջրով։
Դուք կարող եք օգտագործել այս դիմակը շաբաթվա մեջ 1 անգամ։
Լավ արդյունքները ապահովված են։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:
Աղբյուր՝ Armpost