Այս միջոցն առաջարկում են անգամ մարդկանց, ովքեր նոր են վիրահատություն տարել։ Այն ամրացնում է իմունիտետը և օրգանիզմը։
Այս «դեղամիջոցն» ամրացնում է սրտի մկանները, օգնում է առիթմիայի և աթերոսկլերոզի ժամանակ։ Այս խառնուրդն ամբողջովին դրական ազդեցություն ունի օրգանիզմի վրա։
Բացի այդ՝ այն շատ սնուցող է և համեղ, դրա համար էլ ընթրիքը և նախաճաշը դիետայի ժամանակ կարելի է փոխարինել այս միջոցով։
Ձեզ ենք ներկայացնում այս հրաշք միջոցի բաղադրատոմսը, որը կօգնի ձեզ լինել ավելի առողջ և հազվադեպ հիվանդանալ։
Ձեզ անհրաժեշտ է՝ 500 գրամ չամիչ, 500 գրամ ծիրանի չիր, 500 գրամ թուզ, 500 գրամ սալորաչիր՝ առանց կորիզների, 500 գրամ մեղր, 2 բաժակ հունական ընկույզ, 1 կիտրոն՝ կեղևով։
Պատրաստումը՝ 1. Մանրացրեք բոլոր բաղադրիչները բլենդերի կամ մսաղացի օգնությամբ։ 2. Ավելացրեք 500 գրամ մեղր և խառնեք միչև միատարր զանգված ստանալը։ 3. Լցրեք ստացված մածուկն ապակե տարայի մեջ և պահպանեք սառնարանում։
Օգտագործեք 1 ճաշի գդալ օրվա մեջ 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Ունեցեք այս բաղադրատոմսը ձեզ մոտ։ Այս խառնուրդն օգտակար է հատկապես դպրոցականների, մտավոր և ֆիզիկական աշխատանք կատարող մարդկանց, սպորտսմենների և տարեց մարդկանց համար։
Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: